17 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Պատերազմի վերսկսման վտանգն այս փուլում բարձր եմ գնահատում»

«Ապրիլին  Ադրբեջանը կորցրել է մի շարք կարևոև գործոններ, ինչն ադրբեջանցիներին խանգարում է բանակցային գործընթացներում: Ցանկացած պահի Ադրբեջանը կարող է փորձ անել իր խնդիրները լուծել ռազմական ճանապարհով», –Henaran.am-ի հետ զրույցում ասաց  քաղաքագետ  Հրանտ Մելիք Շահնազարյանը՝ անդրադառնալով ղարաբաղյան հիմնահարցին և պատերազմի վերսկսման հավանականությանը: Վերջինս շեշտեց՝ սկզբում պատերազմ չվերսկսելը ադրբեջանցիները  բացատրում էին  որպես զիջում իրենց կողմից, բայց հիմա […]

«Չընտրված թեկնածուն իրեն ավելի մարդավարի է պահում, քան կողքի մանկլավիկները»

Երեկ Արագածոտնի մարզի Վարդենիս համայնքի դպրոցի աշակերտները դասադուլ էին հայտարարել: Henaran.am-ն այս առիթով զրուցել է Վարդենիս համայնքի ղեկավարի՝ Կամո Պետրոսյանի հետ: «Դասադուլն ընդամենը  հետընտրական բորբոքում է: Չեղած տեղից սարքեցին այս մեծ խոսակցությունը:  Մենք այդ դասադուլի մասին դեռ հինգ-վերց տարի առաջ ենք մտածել: Ձեռնամուխ ենք եղել, հասել ենք նրան, որ պետությունը միջոցներ է տրամադրել ու նոր […]

Վարչապետը էկոնոմիկայի նախարարից ակնկալիքներ ունի

Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Սուրեն Կարայանին: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արծվիկ Մինասյանին կատարած աշխատանքի համար: Վարչապետը նշել է, որ մեծապես կարևորում է այս նախարարության աշխատանքը և պարոն Կարայանից ու աշխատակազմից ակնկալում է կառուցվածքային նոր լուծումներ և առաջարկություններ: «Մենք պետք է հանրությանը, ներդրողին, գործարարին  հայտարարենք և […]

Կարապետյանի դե՞մ

«Ես հովիկ Աբրահամյանին քի՞չ եմ քննադատել»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք ճիշտ են լուրերը, թե ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ը դաշինք են կազմել նոր վարչապետի դեմ ու նրան ավելի շատ ու կոշտ են քննադատելու: «Ֆանտաստիկ դաշտից բաներ եք ասում, մենք դրա կարիքը չունենք, մենք մեր գլուխը կախ մեր […]

Կառավարությունը ներկայացնելու է իրատեսական բյուջե. ՀՀ վարչապետը՝ Հոսեյն Սամիեին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակությանը եւ քննարկել երկկողմ համագործակցությանը, Հայաստանի տնտեսության ներկա վիճակին վերաբերող հարցեր: Կառավարությունից  հայտնում են, որ քննարկվել է նաեւ հարկային օրենսգրքով նախատեսվող փոփոխություններին, Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը, հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությանը վերաբերող հարցեր: Կարեն Կարապետյանը եւ Հոսեյն Սամիեին կարեւորել են բիզնես […]

Եթե մենք ստվերը դաշտ չբերենք, ինչ ուզում է անենք, երկիրը երկիր չենք դարձնի. Կարեն Կարապետյան

Կառավարության գերխնդիրն է ստեղծել այնպիսի միջավայր, որպեսզի «սպիտակ դաշտում» աշխատող գործարարն իրեն հարմարավետ զգա: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) անդամների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Կառավարությունից հայտնում են, որ վարչապետը նշել է, որ ակնկալում է գործարարներից լսել բիզնեսի զարգացմանը խոչընդոտող խնդիրներն ու մտահոգությունները եւ միաժամանակ առաջարկել […]

«ՀՀ-ի համար 18 նախարարություն ունենալը շռայլություն է»

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց «Հայաստանի հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ փ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ: Նա հայտնեց, որ առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ առաջարկներ էին ներկայացվել տարբեր պատգամավորների կողմից, ու դրանք քննարկման առարկա դարձվել են: «Խնդիրը ոչ թե այդ առաջարկությունների հետ սկզբունքային անհամաձայնությունն է, այլ ինստիտուցիոնալ առումով այս […]

Պետք է գնալ յուրաքանչյուր լումայի հետեւից. Վարչապետը ներկայացրեց Արծվիկ Մինասյանին

Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանին, նրան մաղթել հաջողություններ, արդյունավետ աշխատանք, իսկ նախկին նախարար Արամայիս Գրիգորյանին շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ բնապահպանության նախարարությունից և անձնակազմից ակնկալում է նոր թափ և նոր ուղղություններ, արդյունավետ համագործակցություն միջազգային հիմնադրամների հետ, ինչը թույլ կտա  ներգրավել ֆինանսական միջոցներ, […]

Դուք վարչապետի ձեռքերը կապում եք. Ալեքսանդր Արզումանյան

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Ազրումյանը դեմ է քվեարկելու Հարկային օրնեսգրքին: Պատգամավորը թեև խոստովանում է, որ մի շարք առաջարկներ ընդունվել են: Նա չի հասկանում, թե ինչու է այս կարևոր օրինագիծը քննարկվում ԱԺ արտահերթ նիստում, քանի որ կարծում է, որ յուրաքանչյուր օրենսգրքի հետևում պետք է հստակ կոնցեպտ լինի: «Մենք չգիտենք նոր Կառավարության կոնցեպտը, խոսել ինչ […]

«Ասել, թե ՀՀԿ-ը չի սատարում «Հարկային օրենսգրքի. նախագծին, նույնն է թե ասել, որ Արաքսը թափում է Սև ծով»

«Հարցը, որ մենք քննարկում ենք, շատ կարևոր է, և այսօր չէ, որ այն առաջացել է»,-«Հարկային օրենսգրիք» վերաբերյալ քննարկման ժամանակ խորհրդարանում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Վերջինս ուշադիր հետևել է ընդդիմադիր գործիչների ելույթներին այս նախագծի վերաբերյալ և նկատել՝ հիմնական նպատակը տնտեսության առողջացումն ու ուղղումն էր:«Բնականաբար, շատ կարևոր է, որ Հարկային օրենսգրքի քննարկման ժամանակ բոլոր քաղաքական ուժերն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի