20 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում 148 անձ է գրանցված. ցուցակը ԿԸՀ ներկայացվեց

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը  ապրիլյան ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերը  ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով: «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Գեղամ Նազարյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ իրենց կուսակցությունը ցուցակը կազմել  է  ժողովրդավարական սկզբունքով: «Մեր ցուցակում նորմալ, ազնիվ մարդիկ են, որոնք պատրաստ են ամեն ինչ անել, որ մեր երկիրն ավելի լավը լինի, քան այսօր»,- ասաց  Գեղամ Նազարյանը: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն […]

ՀԱԿ-ը ընտրական ցուցակները ներկայացրեց ԿԸՀ

ՀԱԿ-ը  քիչ առաջ փաստաթղթերը  ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: ՀԱԿ անդամ, իրավաբան Արմեն Խաչատրյանը լրագրողներին տեղեկացրեց՝    ցուցակում 140 հոգի են ներկայացված: Առաջին եռյակում են առաջին նախագահ Լեւոն տեր-Պետրոսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը: Արմեն Խաչատրյանն իր խոսքում նշեց՝   ՀԱԿ-ը միակ ուժն է, որը ընտրություններին մասնակցում է […]

«Հայկական վերածնունդը» ԿԸՀ ներկայացրեց համապատասխան փաստաթղթերը

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը ԿԸՀ ներկայացրեց  ընտրական ցուցակները: Վարուժան Բոլորչյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց՝  ցուցակները բաղկացած են 300 հոգուց: Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ Արթուր Բաղդասարյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ներկայացրել էր  կուսակցության  ցուցակի առաջին 15 անունները՝ Արթուր Բաղդասարյան, Մհեր Շահգելդյան, Հեղինե Բիշարյան, Հովհաննես Մարգարյան, Իշխան Խաչատրյան, Էդգար Առաքելյան, Մարինե Քոչարյան, Արթուր Միսակյան, Խանիկ Պետրոսյան, Արմեն Հարությունյան, […]

ՀՅԴ-ն համապատասխան փաստաթղթերը ներկայացրեց ԿԸՀ

ՀՅԴ-ն  առաջիկա համապետական  ընտրություններին մասնակցելու համար  համապատասխան  փաստաթղթերը ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Փաստաթղթերը ԿԸՀ  էին  բերել ՀՅԴ-ի համամասնական ցուցակի 17-րդ համարի թեկնածու Հայկ Առաքելյանը և 77-րդ համարի թեկնածու Վահագն Մատինյանը: Դաշնակներից  ցուցակներն ընդունեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Սմբատյանը: Նա լրագրողներին  տեղեկացրեց՝ կուսակցությունների տարածքային և համամասնական ցուցակների գրանցումը ԿԸՀ-ն պետք է իրականացնի 10 […]

«Ազատ դեմոկրատները» ծաղիկներով էին եկել ԿԸՀ

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը քիչ առաջ փաստաթղթերը  ներկայացրեց ԿԸՀ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: «Ազատ դեմոկրատները» ԿԸՀ էին եկել  ծաղկեփնջով: Ծաղիկները ակտիվիստ Վաղինակ Շուշանյանի ձեռքին էին: «Մենք տանելու ենք քաղաքակիրթ պայքար: Այս ընտրությունները չափազանց կարեւոր են մեր երկրի համար»,- նշեց ԱԴ փոխնախագահ Անժելա Խաչատրյանը: «Ազատ դեմոկրատների» ցուցակում 101 հոգի է ընդգրկված: Ցուցակը գլխավորում է Խաչատուր Քոքոբելյանը, […]

«Հովիկ Աբրահամյանին ու Գագիկ Խաչատրյանին հրավիրելու ենք, որ գլխավորեն այդ հանձնաժողովը»

«Ինչպե՞ս կարող է «Հանրապետական» կուսկացությունը լինի մեծամասնություն, եթե նա լինի մեծամասնություն, նշանակում է, մարդիկ քվեարկում են ՀՀԿ-ի օգտին: Իսկ եթե այդպես է, նշանակում է իրենք շարունակում են իրենց դատապարտել ապրելու այն իրավիճակում, որից ամեն օր փողոցներում, մայթերում տարբեր միջոցառումների ժամանակ բողոքում են»,-այսօր նախընտրական հանդիպման ժամանակ ասաց «Ելք» դաշինքի ներկայացուցիչ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով […]

ՀՀԿ-ն ԿԸՀ ներկայացավ քաղցրավենիքով

Քիչ առաջ  ՀՀԿ-ն ընտրական ցուցակները ԿԸՀ ներկայացրեց: Ցուցակը ԿԸՀ բերած ՀՀԿ-ականները լ րագրողներին առայժմ  մանրամասներ չներկայացրին՝  ցուցակում ընդգրկված անձանց թվի մասին:  Լրագրողներից մեկի հարցին՝ արդյո՞ք ընտրություններում ՀՀԿ հաղթելու շանսերը մեծ են, ՀՀԿ ներկայացուցիչներից մեկը նշեց՝ ժողովուրդը կգնահատի: Նշենք նաև, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Սեդրակ Յուզբաշյանը ցուցակները ԿԸՀ  ներկայացրեց  քաղցրավենիքով: Հարցին, թե ում համար է այն, […]

Մենք հայամետ ենք. Ն. Փաշինյան

«Մենք արևմտամետ չենք, մենք ռուսամետ չենք, մենք հայամետ ենք»,-այսօր «Ելք» դաշինքի առաջնորդների հետ նախընտրական հանդիպման ժամանակ ասաց դաշինքի ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը: Պատասխանելով հարցին, թե ինչու քաղաքացիները պիտի հենց այս դաշինքին ձայն տան, Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ այս ուժը փոխելու է ստատուս-քվոն ընտրվելու դեպքում: Նա ընդգծեց, որ ինքն ու Նիկոլ Փաշինյանն ամենաակտիվ պատգամավորներից […]

Իր մոտեցումն իր որոշումն է. Ծառուկյանը` նախագահի հայտարարությունից

«Ինչ-որ կար, ես ասել եմ, ինչին մենք պատրաստ ենք, ասել եմ: Մենք ցանկություն ունենք, ձեռքներս ծալած չենք կարող նստել, մենք պատրաստակամ ենք խնդիրները լուծելու, որ փոքր-ինչ հնարավորություն տուն մեր ազգին ապրելու, զարգանալու»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Հարցին, թե իր վրա ազդեցություն կունենա նախագահ Սարգսյանի հայտարարությունը, թե ինքը չի ողջունում նրա վերադարձը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված