03 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ժամը հինգից հետո «պերեկուռ» են անում».վարչապետը զայրացավ

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձավ խոշոր ներդրումային ծրագրերին: Վարչապետը նշեց, որ վերջին շրջանում բազմաթիվ բնակավայրերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ պետք է շատ արագ մեր ուշադրությունն ուղղենք դեպի մարզային, համայնքային, գյուղական նշանակության ճանապարհների խնդիրներին:

Վարչապետը հերթական հանձնարարականը ուղղեց  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին. «Տասնօրյա ժամկետում որպես պիլոտային ծրագիր կառավարության աշխատակազմ ներկայացնել ձեր տեսլականը սահմանամերձ համայնքների ճանապարհների խնդիրները լուծելու վերաբերյալ: Այնուհետև ՀՀ պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարների հետ համատեղ քննարկել այդ ճանապարհների անվտանգ երթևեկությունն ապահովելու համար անհրաժեշտ միջոցառումները և ներկայացնել առաջարկություններ, գույքագրել առկա և ակնկալվող ֆինանսական միջոցները ու կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ դրանց վերաբերյալ՝ հաշվի առնելով տարածքների համաչափ զարգացման սահմանափակ ռեսուրսների արդար բաշխման սկզբունքները»,-նշեց Կարեն Կարապետյանը:

Վարչապետը  նաև հանձնարարեց ակտիվացնել կատարվող աշխատանքներն իրականացվող խոշոր ճանապարհային ծրագրերում ներդրումների ներգրավման ուղղությամբ: Կարապետյանը նկատեց, որ ճանապարհաշինարարությունը շատ դանդաղ է ընթանում. «Ժամը հինգից հետո «պերեկուռ» են անում, աշխատող չկա: Կոշտ, շատ կոշտ վերաբերել: Ամեն անգամ գնում, տեսնում եմ` ժամը հինգից հետո աշխատող չկա: Ես հասկանում եմ, որ դա մեր կապալառուի խնդիրն ա, բայց էդ պայմանագիրը նենց արեք, որ մենք հետևենք: Ես մեկ անգամ այդ հարցը տվել եմ, ասել են՝ ժամկետի մեջ է: Եթե այսպես են աշխատում, ժամկետը նվազեցրեք: Որևէ աշխատանք չի կատարվում»,- եզրափակեց Կարեն Կարապետյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ