07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարտական ընկերոջ սիրով եմ սիրում Սասունին.Սեյրան Օհանյանը՝ Սասուն Միքայելյանի շտաբում էր

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը գլխավորող, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Հրազդան քաղաքում այցելել է Սասուն Միքայելյանի շտաբ, ով Կոտայքի մարզում «Ելք» դաշինքի կողմից առաջադրված է պատգամավորի թեկնածու: Սասուն Միքայելյանը տեղում չի եղել , սակայն շտաբի անդամները սիրով ընդունել են նախկին նախարարին: Սեյրան Օհանյանը նշել է, որ  Սասուն Միքայելյանն իր մարտական ընկերն է՝ անկախ քաղաքական իրադարձությունների զարգացումից. «Ես […]

Ձեր տուն քանդողները գյուղապետերն են. Ծառուկյան

ՀՀ բնակչության մեծամասնությունը գտնվում է վարկի տակ. այսօր Ծաղկահովիտում քարոզարշավի ժամանակ ասաց «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նա խոսեց ժողովրդի վատ վիճակից` նշելով, որ աշխատատեղեր պիտի բացվեն, վարկերը պիտի քիչանան, մարդկանց արտագաղթը պիտի պակասի, թոշակները պիտի բարձրանան: «Այսօր մեր ժողովրդի համար պայման ու հնարավորություն պիտի ստեղծենք աշխատելու: Չլուծվող խնդիր չկա, ավելի վատ պայմաններ են եղել: […]

Իշխանափոխություն է պետք. Օսկանյանը համոզված է

 «Իշխանափոխության դեպքում երկրի ներսում եւ սփյուռքում առկա են ռեսուրսներ՝ երկրի տնտեսությունը ոտքի կանգնեցնելու համար»,-այս մասին այսօր Հրազդանում «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի քարոզարշավի ժամանակ, իր ելույթում ասել է  դաշինքի ընտրական ցուցակի երրորդ տեղը զբաղեցնող Վարդան Օսկանյանը։ Նա նկատել է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակի համար օբյեկտիվ պատճառներ չկան, միակ պատճառը իշխանությունների անգործությունն է։ Օսկանյանի խոսքով՝ Հայաստանի ներսում կան  մարդիկ, […]

Վարչապետի «սատանայական» ծիծաղը շոկի է ենթարկել /տեսանյութ/

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի «սատանայական» ծիծաղի տեսանյութը ապշեցրել է մարդկանց։ Համացանցում տարածված տեսանյութում երեւում է, թե ինչպես է մարտի 8-ին լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Կորբինի ելույթից հետո վարչապետը սարսափազդու ծիծաղում։ Ընդ որում, ելույթում բանախոսը Մեյին մեղադրել է հանցավոր համագործակցությունների մեջ, ու թե ինչն է առաջացրել վարչապետի ծիծաղը, անհասկանալի է։  

Բավական լուրջ հետեւություններ են արվել (տեսանյութ)

Նախագահ Սերժ Սարգսյանի այցը Բելգիա, Ֆրանսիա, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի վերջին այցերն, ինչպես նաև նախագահի տված վերջին հարցազրույցում շատ հստակ շեշտադրումնե են արված մեր արտաքին ուղղվածության հետ կապված: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդատու-խորհրդական Գառնիկ Իսագուլյանը: «Ֆրանսիայի նախագահի հայտնի հայտարարությունը` հետաքննության մեխանիզմների ներդրման […]

Ի՞նչ տնտեսական առաջարկներով են մասնակցում քաղաքական ուժերն ընտրություններին

Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն ու դաշինքները խոստանում են բարձրացնել կենսաթոշակներն ու աշխատավարձերը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին հատկացնել պետական աջակցություն, ներգրավել մեծ ներդրումներ տնտեսությունը զարգացնելու համար, ամրապնդել սփյուռքի հետ գործարար կապերը, վերահսկել հանքարդյունաբերության ոլորտը, հարկման դաշտ բերել ստվերային տնտեսությունը եւ անգամ դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից ու ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել: Այս խոստումները ներառված են ընտրություններին […]

Անուղղակի կերպով այս պահին ընտրում ենք վարչապետ. Բաբկեն Պիպոյան/տեսանյութ/

« Հիմնական անհանգստությունը, որը կա մեր սպառողների`  ընտրողների մոտ դա ռեյտինգային ընտրակարգն է»,-այսօր՝ մարտի 10-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը: Պիպոյանը խոսեց  «ընտրակարգի իրազեկվածության բացակայությունը որպես ընտրողի իրավունքի ոտնահարում և  խնդրից բխող հետևանքները» թեմայի շուրջ: «Ռեյտինգայինը ընդամենը շանս է, որ կարող ենք ընտրել […]

Նոր նշանակում

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետովՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վարդան Տողանյանը նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Հաաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մոսկվա):

«Մաֆիայի ներսում թույլատրվում է, որ շեֆը իրեն շեֆ զգա» /տեսանյութ/

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը չի բացառում, որ նախընտրական փուլում մասնավորապես ռեյտինգային ընտրակարգով առաջադրված օդիոզ դեմքերի միջեւ բախումներ կլինեն, որոնք անգամ կբերեն քաոսային իրավիճակի: «Ամեն ինչ հնարավոր է, բայց որ դա կապենք մաֆիայի ներսում եղած գզվռտոցի հետ, այդքան էլ տեղին չէ: Մաֆիայի ներսում թույլատրվում է, որ շեֆն իրեն շաֆ զգա»,-նկատեց Հայրիկյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի