14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

«Բոլոր քաղաքական ուժերը զսպվածություն ցուցաբերեցին» /տեսանյութ/

Քիչ առաջ ՀՀԿ փոխնախագահ  Արմեն Աշոտյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ այս ընտրությունները բոլոր իմաստներով հաղթանակ էր Հայաստանի համար, քանի որ ընտրություններն անցան այնպես, որի մասին մենք կարող էինք երազել միայն։ 

«Համատեղ ջանքերով կարողացանք հասնել այս մակարդակին։ Ուզում շնորհակալություն հայտնել քաղաքական բոլոր ուժերին, բոլոր քաղաքացիներին, եւ էական չէ, թե նրանք ում են ընտրել։ Մենք գոհ ենք նաեւ պետական մարմինների աշխատանքից՝ ԿԸՀ, ոստիկանություն, գլխավոր դատախազություն, ՊՆ․․․

Նրանք իրենց բարձրունքի վրա էին։ Ընտրությունների երկրորդ փուլը, այս պարագայում՝ ձայների հաշվարկը, վստահ եմ, կանցնի թափանցիկ եւ արդար։ Պետք է նշեմ, որ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը ցուցաբերեցին զսպվածություն։ Մենք միասին լավագույնս հարգեցինք ապրիլյան զոհերի հիշատակը»,- ասաց նա։ 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ