01 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

Հուշել են՝ 6-ի 6, որը հենց Հանրապետական կուսակցությունն է (տեսանյութ)

7/28 ընտրատարածքում, ինչպես Henaran.am-ի հետ զրույցում նշեցին Կոնգրես-ՀԺԿ եւ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքների վստահված անձինք, ընտրատեղամասում ակտիվություն է նկատվել, նաեւ նրանց խոսքով, մարդիկ ուղղորդված են այստեղ գալիս։ 

«Ներսում ոչ մի բան չի կատարվում։ Եղել ա, լսել ենք, որ հուշել են՝ 6,6, որը հենց Հանրապետական կուսակցությունն է»։

Վստահված անձինք ասացին նաեւ, որ շատ են նկատվել դեպքեր, որ մարդկանց ուղեկցում են, թե իբր նրանք չեն հասկանում ընտրակարգը կամ չեն կարողանում տեսնել։  Իսկ հանձնաժողովի նախագահ Անահիտ Ներսիսյանը վստահեցրեց, որ իրենց մոտ խախտումներ չեն նկատվել, ընտրողների ակտիվություն է նկատվում, 1946 ընտրողից 118-ը արդեն մասնակցել է քվեարկությանը։ Սակայն նա նշեց, որ մարդիկ հիմնականում տեղյակ չեն ընտրակարգից, դեռեւս չեն հասկանում, թե ինչպես քվեարկեն։ 

Այս ընտրատեղամասում էլ է նույնականացման սարքի հետ խնդիր եղել, որը վերացվել է։ Իսկ տեսախցիկն ամբողջ ընթացքում նորմալ աշխատել է։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ