04 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Մարդիկ կան՝ անգրագետ են, ամեն ինչ էլ հնարավոր է» (տեսանյութ)

6/13 ընտրատեղամասի նախագահ Արամ Պողոսյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ ինչպես մյուս ընտրատեղամասերում, այնպես էլ իրենց մոտ ակտիվ ընտրություն է նկատվել: «Ընդհանուր նորմալ է ընթացել, ուղղակի քվեախցիկում մարդիկ շատ երկար են մնում զուտ նրա համար, որ առաջին անգամ է նման կարգը, կարգին դեռ լիարժեք չեն տիրապետում»,-նշեց նա:

Արամ Պողոսյանի խոսքով՝ խախտումներ չեն արձանագրվել:

«Ծառուկյան» դաշինքի վստահված անձ Հովհաննես Միքայելյանն էլ նկատեց, որ ընտրատեղամասի դիմաց բավական շատ մեքենաներ են կուտակվել: «Բնականաբար, շատ լարված է եղել թե վստահված անձանց միջև, թե դիտորդների միջև, բայց հարթվել է: Ուղղակի մարդկային կազմակերպվածության հետ է եղել խնդիրը»,-նշեց նա:

Այս ընտրատեղամասում գտնվելու ընթացքում նկատեցինք նաև, որ մի կին էր դժգոհում, որ իր եղբայրը, ով ՀՀ-ում չի գրանվում, կա ՀՀ-ի ընտրացուցակներում: Հանձնաժողովը սա արձանագրեց:

Իսկ «Ծառուկյան» դաշինքի մեկ այլ վստահված անձ էլ ասաց, որ շատերն են եղել, որ օգնության կարիք են ունեցել քվեարկելիս:

Այստեղ եկավ նաև մի տղա, և վստահված անձանցից մեկն ասաց, որ նա արդեն եկել է քվեարկության: Քաղաքացին ասաց, որ նախորդ անգամ ուղեկցում էր, իսկ հիմա ինքն է եկել քվեարկության:

Հանձնաժողովի անդամներն էլ մեր դիտարկմանը, թե ինչով է պայմանավորված, որ այդքան շատ մարդիկ քվեարկելիս օգնության կարիք են ունենում, արձագանքեցին. «Դե մարդիկ կան անգրագետ են, գրել չգիտեն, իրենց օգնում են: Ամեն ինչ էլ հնարավոր է»:

https://www.youtube.com/watch?v=t-nhKHGP_9E&feature=youtu.be

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ