21 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց «Վալդայ» ակումբի անդամներին

Մարտի 11-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային ճաշ ունեցավ «Վալդայ» միջազգային վերլուծական ակումբի մի խումբ անվանի անդամների՝ Անատոլի Բիստրիցկու, Ֆյոդոր Լուկյանովի, Տիմոֆեյ Բորոդաչևի, Յարոսլավ Լիսովոլիկի, Անատոլի Տորկունովի, Վիտալի Նաումկինի, Նիկոլայ Զլոբինի, Ալեքսանդր Ռարի, Իվան Տիմոֆեևի, Ալեքսանդր Սմիրնովի, Օլեգ Ցացուրինի հետ, ովքեր Երևան են ժամանել ակումբի արտագնա նիստին մասնակցելու նպատակով։ Ողջունելով հյուրերին՝ արտգործնախարար Նալբանդյանը կարևորեց «Վալդայ» […]

«Փողը կտան` կառնեն»

Այսօր  Արարատի մարզի Մասիս քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ  «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը նշեց՝ մենք ունենք պատգամավորներ, որ 25 տարի  ԱԺ-ում են, բայց 25 բառ չեն ասել այնտեղ: «Նրանք որդեգրել են հետեւյալ գործելաոճը, ցուցակագրեմ, փողը տամ, գնամ էնտեղ նստեմ: Ազգի խնդիրները բարեգործությամբ, ցուցակագրելով, գնալ էնտեղ նստելով չի լուծվում: Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, […]

ՀԺԿ անդամը հեռացվել է Ծառուկյանին աջակցելու պատճառով

ՀԺԿ վարչության քաղաքական խորհուրդը կուսակցությունից հեռացրել է ՀԺԿ անդամ Սասուն Ավագյանին՝ կուսակցության ծրագրային սկզբունքներին դավաճանելու և ընտրություններին այլ կուսակցության օգտին քարոզչություն իրականացնելու համար: Այս մասին հայտնում են ՀԺԿ մամուլի ծառայությունից: Երեկ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում մինչ կմեկնարկեր «Ծառուկյան» դաշինքի ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանրահավաքը, Սասուն Ավագյանը հավաքում էր օգնությունների խնդրանքներով Գագիկ Ծառուկյանին ուղղված տեղացիների  […]

«Առաջնահերթ ստեղծելու ենք աշխատատեղեր»

 «Ծառուկյան» դաշինքով թիվ 2 ընտրատարածքում (Արաբկիր, Դավիթաշեն, Աջափնյակ) առաջադրված թեկնածու Զոհրաբ Զոհրաբյանը կարծում է՝ ՀՀ-ում հնարավոր է դրական փոփոխությունների հասնել, եթե հասարակությունը կատարի գիտակցված ընտրություն: «Ամբողջ գիտակցական կյանքս անցկացրել և այսօր էլ ապրում եմ Երևանի ամենաբազմամարդ թաղերից մեկում: Արաբկիր համայնքն իմ սիրտն է: Չեմ պատկերացնում ինձ առանց Երևան քաղաքի, առանց Արաբկիրի: Գործունեությանս ընթացքում մշտապես մշակում […]

Ում ընտրել թիվ 4 ընտրատարածքում

Թիվ 4 ընտրատարածքն ընդգրկում է Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական համայնքները: Արդեն ներկայացրել ենք, թե որ կուսակցություններն ում են առաջադրել տարածքային ցուցակներով թիվ 1, թիվ 2 և թիվ 3 ընտրատարածքներում: Թիվ 4-ում Հանրապետական կուսակցությունն առաջադրել է հետևյալ թեկնածուներին` Արթուր Սարգսյան,  Շողեր Վերդյան, Ասատուր Սահակյան, Հակոբ Բեգլարյան, Գայանե Մարգարյան, Արծրուն Նաջարյան, Մերի Սահակյան, Հայկ Պլուզյան, […]

ՌԴ-ում ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՌԴ ԱԳ փոխնախարարին

Մարտի 10-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինին: Շնորհավորելով Վարդան Տողանյանին Ռուսաստանում բարեկամ Հայաստանի դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ ՌԴ փոխարտգործնախարարը ՀՀ դեսպանին մաղթեց բեղմնավոր գործունեություն՝ հույս հայտնելով, որ ՀՀ դեսպանության արդյունավետ աշխատանքի շնորհիվ հայ-ռուսական հարաբերությունները կշարունակեն զարգացում ապրել և ավելի ամրապնդվել: Հանդիպմանը քննարկվեցին հայ-ռուսաստանյան […]

Ձեզ մեծ խոստումներ ու փող տվողին մի´ ընդունեք. Արամ Մանուկյան

«Ժողովո´ւրդ ջան, մի´ բողոքեք, որ խորհրդարանում անգրագետ պատգամավորներ կան, որոնց պատճառով զոհեր ենք ունենում, գռփում են, թալանում են, երիտասարդները արտագաղթում են Ռուսաստան»,-այսօր Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում նախընտրական ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա նշեց, որ ժողովուրդը մի անգամ ընտրակաշառք է վերցնում` 10-20 հազար դրամ, ապա 5 տարի գլխին է տալիս: «Նաեւ ժողովրդի […]

«Էրդողանը խոսել է Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան միության ստեղծման մասին»

  Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը…Հանդիպման ավարտին Պուտինն ու Էրդողանը պատասխանել են լրագրողների հարցերին…Հենց այստեղ էլ Թուրքիայի բռնապետը մի ուշագրավ հայտարարություն է արել…”Պուտինի հետ մենք քննարկել ենք Թուրքիա-Ռուսաստան- Ադրբեջան միության ձևավորման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերը”,-ասել է Էրդողանը… Էրդողանի հայտարարության մեջ ոչինչ պատահական չէ…Թուրքիայի ֆաշիստ բռնապետը հասկացրել է,որ եթե Արցախյան […]

Ոչնչացվել են Տիգրան Ուրիխանյանի ցուցապաստառները և վահանակները

ԱՏիգրան Ուրիխանյանի նախընտրական շտաբից փոխանցում են. Այսօր, ժամը 14:30-ի դրությամբ Արաբկիր համայնքում անհայտ անձանց կողմից ոչնչացվել են «Ծառուկյան» դաշինքի անդամ, թիվ 2 ընտրատարածքում առաջադրված Տիգրան Ուրիխանյանի ցուցապաստառները և վահանակները: Թեկնածուի շտաբից ահազանգել են ոստիկանության Արաբկիրի բաժին: Մենք սա որակում ենք որպես մրցակիցների կողմից անպարկեշտ դրսևորում: Ոստիկանությունից ակնկալում ենք համարժեք միջոցների ձեռնարկում՝ բազմաթիվ տեսախցիկների առկայությամբ կատարվածի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի