09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք գիտենք՝ ինչ կանենք. անվտանգության աշխատակիցներին չհաջողվեց կանգնեցնել Փաշինյանին (տեսանյութ)

«Ելք» դաշինքն այսօր պատգամավոր ու դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի, պատգամավորության թեկնածուներ  Ալեն Ալեն Սիմոնյանի ու Մանե Թանդիլյանի հետ միասին  քարոզարշավ էին իրականացնում Երևանի Կենտրոն համայնքում: Կասկադում՝ Թամանյանի արձանին  հարակից տարածքից  սկսվեց քայլարշավը: Իսկ երբ «Ելք»-ի անդամնեը քայլեցին առաջ, անվտանգության աշխատակիցներից մեկը մոտեցավ «Ելք»-ի ներկայացուցիչներին և նշեց՝  դա թանգարան է, ուստի այդտեղ չի կարելի քարոզարշավ իրականացնել: […]

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ -զեկույց է հրապարակել Հայաստանի ընտրությունների վերաբերյալ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը միջանկյալ զեկույց է հրապարակել, որում ասվում է, որ Հայաստանը կատարել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի նախորդ մի շարք խորհուրդները։ Զեկույցում ներկայացվել է Հայաստանում նախընտրական իրավիճակը, անդրադարձ է կատարվել կուսակցությունների և դաշինքների կողմից անցկացվող նախընտրական քարոզչությանը, ինչպես նաև՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրական գործընթացների կազմակերպչական աշխատանքներին: Նշվում է, որ նոր ընտրական օրենսգիրքը հաշվի է […]

Հունական հասարակական կազմակերպությունների միությունը կսատարի ՀՀԿ-ին

Այսօր մարտի 18-ին Երևանում տեղի ունեցավ Հունական հասարակական կազմակերպությունների միության  հաշվետու ժողովը: Օրակարգում ներառված էր երկու հարց: Միության վարչությունը ընդունեց միության նախագահ Արկադի Խիտարովի 2016թ հաշվետվությունը: Երկրորդ հարցն էլ միության մասնակցությունն է ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին: Հաշվի առնելով` Հայաստանում հունական հասարակական կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետական կուսակցության երկարատև և արդյունավետ համագործակցությունը , ՀՀԿ-ի ներդրումը   2015թ մարտի […]

Կոմունիստների «գրոհը» Վերնիսաժում

Հայաստանի Կոմունիստական կուսակցության անդամներն այսօր՝ մարտի 18-ի  Վերնիսաժում իրենց նախընտրական ծրագրերն են  բաժանել: «Ձեզ հյուր ենք եկել»,- ասել է ՀԿԿ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը: Վերնիսաժում կոմունիստներին մեծ ոգեւորությամբ են ընդունել: Առևտրականները հիշել են սովետական տարիները, երբ աշխատանքի ու անապահովության  

«Մենք գլոբալ փոփոխությունների կողմնակից ենք»

Կոտայքի մարզում շարունակվում են ՀՀԿ-ից ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Սամվել Սանամյանի ամենօրյա հանդիպումներն ընտրողների հետ։ Մարտի 17-ին թեկնածուն հանդիպում է ունեցել Քաղսի համայնքում և Հրազդանի Միկրոշրջան թաղամասում։ Քաղսիում համայնքի բնակիչ Զեմֆիրա Ենոքյանը, իր խոսքում հակադարձելով այսօր խոստումներ տվող ընդդիմադիր ուժերին, հիշեցնում է, որ ընդամենը մի քանի ամիս առաջ նրանք գտնվում էին ամենաբարձր պաշտոններում՝ նախարարական աթոռներին, […]

Սիրիայի եւ Իրաքի հայերը պետք է ԱՄՆ մուտքի արտոնություն ունենան /տեսանյութ/

Սիրիայի եւ Իրաքի հայերը, ինչպես նաեւ բոլոր քրիստոնյաներն ու եզդիները պետք է Միացյալ Նահանգներ մուտքի արտոնություններ ունենան, «Ամերիկայի Ձայն»-ի հետ հարցազրույցում ասաց ազդեցիկ «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպության գործադիր տնօրեն Ֆիլիպ Նասիֆը. «Այդ բոլոր եզդիները, բոլոր քրիստոնյաները, հայերը, ցեղասպանությունից են փախչում եւ պետք է ԱՄՆ-ի մուտքի արտոնություններ ունենան»: Նասիֆի խոսքով, արտոնությունների պահանջն առաջին հերթին պայմանավորված է […]

Առաջին անգամ մենք ընտրելու ենք ոչ թե թագավոր, այլ՝ համակարգ. Լևոն Մկրտչյան

Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում, այսօր՝ մարտի 18-ին լավ են ընդունել: Համդիպմանը ներկա է եղել նաև համայնքի ղեկավարը: ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը ներկայացրել են կուսակցության նախընտրական ծրագիրը: Կրթության և գիտության նախարար, ՀՅԴ ցուցակով պատգամավորի թեկնածու Լևոն Մկրտչյանը, դիմելով հավաքվածներին, նշել է, որ ժողովուրդը հիմա դժվար վիճակի մեջ է, քանի որ […]

«Մարդն իր կյանքով բարձրացրեց ժողովրդի ոգին»

Բայց ախր ինչու այսպես ասել` Հաց բերողի մահը հերթական «հոգևոր կոտրվածքն» է մեր հասարակության մեջ: Կրկին նոր հիասթափությունների, նոր արտագաղթի պատճառ կարող է լինել»: ՄԱՐԴՆ իր կյանքով բարձրացրեց ժողովրդի ոգին, իր մահով ժողովրդի արթնացման նախադրյալներ է ստեղծում: Խոսենք ու խորհենք այդ նախադրյալները զարգացնելու, ժողովրդին այս ալիքի հիման վրա դեպի ինքնակազմակերպում տանելու մասին…

ՀԱԿ-ի պաստառը`Հանրապետական հիվանդանոցում (oրվա կադր)

«Ելք» դաշինքի անդամ Նարեկ Բաբայանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում տեղադրել է այս լուսանկարն ու գրել. «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն, անվտանգություն և առաջընթաց Հանրապետական հիվանդանոց, հաշտեցման բաժանմունք»: Լուսանկարում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի պաստառն է:

Կոնգրեսական Շիֆը առաջարկում է 40 միլիոն դոլարից ոչ պակաս օգնություն տրամադրել Հայաստանին /տեսանյութ/

«Հայ-ամերիկյան հարաբերությունները հիմնված են մեր ընդհանուր հանձնառության վրա դեպի ազատությունն ու ժողովրդավարական արժեքները»,- ասում է ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովին տրամադրած իր գրավոր հայտարարության մեջ, հայտնում է Ամերիկայի ձայնը: Շիֆը ելույթ ունեցավ ենթահանձնաժողովի նիստին, որը նվիրված էր արտաքին հատկացումների գծով 2018 թվականի տարվա բյուջեին: Կոնգրեսականը անդրադառձել է Հայաստանին ու Ղարաբաղին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի