05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի հայտարարությունը՝ քվեարկության ընթացքի մասին

Հետեւելով քվեարկության ընթացքին, Կոնգրես-ՀԺԿ դաշինքն արձանագրում է հետեւյալ ընտրախախտումները.

  • Ընտրական տեղամասերի կահավորումը շատ դեպքերում չի համապատասխանում օրենքի պահանջներին, ինչը չի ապահովում ընտրության գաղտնիությունը։
  • Օրենքով նախատեսված՝ ընտրական տեղամասերից համացանցով հեռարձակումը չի գործել առավոտյան ժամը 7-ից մինչեւ ժամը 13-ը։
  • Հենց այդ՝ հեռարձակման բացակայության ժամերին, հակառակ օրենքի պահանջների, տեղամասերում եղել են համատարած կուտակումներ։
  • Համատարած են նաեւ քվեարկության գաղտնիության խախտումները, մասնավորապես՝ քվեախցիկների ետեում կանգնած մարդիկ հսկում են քվեարկողներին։
  • Քվեարկության ընթացքում, ընտրողին օգնելու պատրվակով ուղղորդվում է նրանց քվեարկությունը։
  • Շատ ընտրատեղամասերում հանձնաժողովների նախագահները հրաժարվում են գրանցել դիտորդների եւ վստահված անձանց կազմած արձանագրությունները։
  • Բազմաթիվ տեղամասերում ոստիկանությունը չի կատարում ընտրողների կուտակումներ թույլ չտալու եւ օրենքով սահմանված իր այլ պարտականությունները։

Մենք շարունակում ենք ուշադիր հետեւել քվեարկության ընթացքին եւ հավաքել ընտրախախտումների մասին ողջ տեղեկատվությունը, ինչի հիման վրա կտանք մեր վերջնական գնահատականը։

Այս ապօրինությունների դեմն առնելու համար, Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կոչ է անում բոլոր ընտրողներին, կատարել իրենց քաղաքացիական պարտքը, մասնակցել քվեարկությանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ