08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ընտրատեղամասի դիմաց հավաքված մի խումբ երիտասարդները փախուստի դիմեցին (տեսանյութ)

Երեւանի թիվ 6/13 ընտրատեղամասը գտնվում է մանկապարտեզի տարածքում։ Եւ հենց դռան մոտ քվեարկության սենյակի մոտ մի խումբ երիտասարդներ էին հավաքված։ Երբ Henaran.am-ի թղթակիցը մոտեցավ նրանց ու հարցրեց, թե ովքեր են՝ արդյոք վստահված անձինք են կամ դիտորդներ, նրանք ուղղակի թողեցին ու հեռացան։ Մեր մյուս հարցերը, թե ինչու են այստեղ, նրանք անպատասխան թողեցին եւ պարզապես շտապ լքեցին տարածքը։

Հանձանժողովի նախագահ Արամ Պողոսյանը նշեց, որ մի քանի անգամ արդեն դիմել է ոստիկանության ներկայացւոցիչներին, որպեսզի այդ անձինք հեռացվեն տարածքից։ 

Դիտարկմանը, թե նրանք կարող են այդ կերպ վերահսկել ընտրողներին՝ նա արձագանքեց, որ դա հնարավոր չէ, քանի որ նրանք հեռու են կանգնած։ 

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության ներկայացուցիչ Կիմ Ներսիսյանից հետաքրքրվեցինք, թե ինչու են թույլ տալիս կողմնակի անձանց մուտք գործել ընտրատեղամաս ու ժամերով այնտեղ կանգնած մնալ, նա էլ նշեց, թե՝ եթե հանձնաժողովի նախագահն իրեն տեղեկացներ, ապա ինքն այդ անձանց կհեռացներ։ 

«Դե մենք չենք ստուգում՝ ով ա մտել, ով ընտրել, եթե նախագահը մեզ տեղեկացնում է, մենք կարգի ենք հրավիրում։ Ես չեմ կարող դուռը փակել, քանի որ մարդիկ գալիս են ընտրելու»։ 

 

17671218_1264015923646888_483397170_n

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ