19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Զարուհի Փոստանջյանը հիասթափված է`իրական ընդդիմություն չկա (տեսանյութ)

«Ես մտահոգ եմ. մենք այս շրջանում արդեն ունենք զոհ և տեսանք, թե ինչպես մահացավ Հաց բերողը: Սա ես գնահատում եմ որպես քաղաքական սպանություն և տեսնում եմ, թե ինչպիսի բռնություններ են տեղի ունենում քաղաքական գործընթացների մեջ ներգրավված անձանց հետ, և հետևաբար, մտահոգիչ է, քանի որ երբ արդեն ֆիզիկապես է բռնություն լինում, սա խոսում է ապագայում ավելի […]

Դանակահարվել է «Ծառուկյան» -ի շտաբի պետը. վիճակը ծանր է

Արագածոտնի Քուչակ գյուղում մարտի 19-ին վիճաբանություն է տեղի ունեցել, որի հետեւանքով  դանակահարվել է Քուչակ գյուղի «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետ Արամ Ասատրյանը եւ  դաշինքի համակիր Մանուկ Հովսեփյանը: Henaran.am-ը ոստիկանությունից տեղեկացավ, որ մարտի 19-ին, ժամը 23:30-ին, «Ապարանի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով իրենց մոտ են տեղափոխվել Արամ Ասատրյանն ու Մանուկ Հովսեփյանը: Նրանք վիճաբանության ժամանակ […]

«Մարդիկ ուզում են տուժողի կողքին լինել»

«Եթե  հինգ բալանոց համակարոգով գնահատելու լինեի նախընտրական քարոզարշավի ընթացքը՝ չորս կգնահատեի: Բռնություն, արյունահեղություն…  ա՛յ այս դեպքերի  համար է, որ հինգի չի հասնում: Ակնհայտ է, որ  բռնություններ են լինում: Սկզբից մի բան արված չի եղել, մի բան թերի է եղել ի սկզբանե, և դրա համար այսօր ունենք այս վիճակը», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց Ազատ Արշակյանը […]

Երբ մի քիչ մտածում ես. Տարոն Մարգարյանը` Միհրան Պողոսյանից

«Մենք խոստումներ չենք տալիս, ներկայանում ենք մեր կատարած աշխատանքով, մեր տեսլականով, մեր հստակ, իրատեսական ծրագրերով։ Հիմքերը ստեղծված են, մնում է, երբ ժամանակը գա, և մեր քաղաքացու համար տեսանելի դառնան դրանք»,-այսօր նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ, ՀՀԿ-ի համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Տարոն Մարգարյանը: Նրա համոզմամբ՝  այս ընթացքում շատերն են խոստումներ տալիս, բայց […]

Ափսոս՝ շուտ չեկաք. Բաբլոյանը՝ վարչապետին

Հայաստանի հանրապետական կուսակցությունն այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում Քանաքե-Զեյթունում էր: Հանդիպումը սկսեց պատգամավորության թեկնածու, ՀՀԿ խմբակցության անդամ Արա Բաբլոյանը: Դիմելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ նա ասաց.  «Ափսոս՝ շուտ չեկաք ՀՀ, ստաժը կհերիքեր: Կարևորը պաշտոնը չէ, կարևորը պատասխանատվությունն է, որ մարդը վերցնում է իր վրա: Դուք Ձեր վրա եք վերցել լուրջ պատասխանտվություն»: Այնուհետ Բաբլոյանը նշեց, որ իրենց […]

Վլադիմիր Գասպարյանի հրահանգով

Մարտի 20-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամները, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների, մարզային  վարչությունների պետերն ու տեղակալները: Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ  Ազգային ժողովի ընտրությունների շրջանում  ոստիկանության ծառայությանը, նախապատրաստական աշխատանքների ընթացքին և խնդիրների առաջնահերթությանը: Ոստիկանության պետը կարևորեց ընտրացուցակների շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը՝ հանձնարարելով այդ ուղղությամբ ավելի սերտ աշխատել տեղական ինքնակառավարման […]

Ռադիոակտիվ նյութեր են հայտնաբերվել Հայաստանից Բուլղարիա ուղևորվող ինքնաթիռում ․ Բելառուս

Նախօրեին բելառուսական Գոմելի օդանավակայանում վայրէջք կատարած Հայաստան-Բուլղարիա չվերթն իրականացնող ինքնաթիռում ռադիոակտիվ նյութեր են հայտնաբերվել։ Այդ մասին հայտնել է Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Անտոն Բիչկովսկին, հայտնում է ТАСС գործակալությունը։ «Տվյալ փաստն արձանագրվել է մարտի 19-ին Գոմելի օդանավակայանում՝ Հայաստանից Բուլղարիա ուղևորվող ինքնաթիռում»,- նշել է սահմանապահ ծառայության ղեկավարը:   Ռադիոակտիվ նյութերի առկայության մասին Հայաստանից տարանցմամբ եվրոպական երկրներից մեկն ուղևորվող […]

Կոպեկի արժեք չունեն

«Հայաստանում, քանի որ լղոզված է ընդդիմություն գաղափարը որպես այդպիսին, ցանկացած քաղաքական ուժ կամ միավորում կարող է ինքն իրեն կոչել ընդդիմություն և կոչ անել բոլոր ընդդիմադիրներին միավորվել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն՝ անդրադառնալով Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի արած կոչին: Կոչում ասվում է, որ այս դաշինքը պատրաստակամ է միավորվել բոլոր այն քաղաքական […]

Հետհաշվարկի մեկնարկն արդեն տրված է

Ֆրանկոֆոնիայի այս տարվա երկամսյակը մեկնարկում է 2016 թվականի նոյեմբերին ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների կողմից կայացված բացառիկ որոշման համատեքստում՝ 2018 թվականի Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովն անցկացնել Երևանում։ 2018 թվականին կայանալիք այս իրադարձությանն ընդառաջ՝ հետհաշվարկի մեկնարկն արդեն տրված է, և մեր երկիրը լավագույնս նախապատրաստվում է՝ ապահովելու այս գագաթաժողովի հաջողությունը։ Ֆրանկոֆոնիայի հանդեպ Հայաստանի հանձնառության վառ դրսևորումը հանդիսացող Ֆրանկոֆոնիայի […]

«Էսի կյա՞նք ա»

  Այսօր նախընտրական քարոզարշավը ընթացքում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Ստյոպա Սաֆարյանը նշեց՝ եթե իրենց ընտրեն, գործարանները ՀՀ-ում կվերագործարկվեն։ Մալաթիայի շուկայում աշխատող կանացից մեկը իր բողոքը հայտնեց պատգամավորության թեկնածուին.«Սաղի կյանքը բարելավեք` Հայաստանից չքոչեն, էթան: Էսի կյա՞նք ա, էսի ապրե՞լ ա: Գործարանը կերան, տներն ավիրեցին: Լավ ա էս շուկան էլ կա, ժողովուրդը կապրի»: Իսկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի