Դինքի սպանության գործով Գյուլենին ձերբակալելու որոշում է կայացվել
Թուրքական դատարանը «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենին ձերբակալելու որոշում է կայացրել: Այս մասին տեղեկացնում է «Haberler» լրատվական կայքը: Ստամբուլի դատախազության ահաբեկչության և կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության դատախազ Գյոքալփ Քյոքչյուն Դինքի սպանության հետաքննության շրջանակներում Ֆեթուլլահ Գյուլենին և մի քանի այլ անձանց ձերբակալելու պահանջ էր ներկայացրել դատարան: Բավարարելով […]





































