«Եթե Արմեն Մարտիրոսյանը չի ապացուցում, թող ներողություն խնդրի ամբողջ «Ելք» դաշինքից»
«Պաշտոնական մեկնաբանություն չունենք, որովհետև մենք իրենց ժամանակը չունենք, մեկնաբանելու ոչինչ էլ չկա: Կարծում եմ` Հայաստանի քաղաքացիները պատասխանել են Արմեն Մարտիրոսյանին
` ընտրությունների ժամանակ իրենց վստահության ձայնը մեզ տալով»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի խոսնակ Անի Սամսոնյանն` արձագանքելով «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանի այսօրվա հայտարարությանը, թե «Ելք» իշխանության պրոյեկտն է:
«Մենք իրենց մաղթում ենք հաջողություն, և Արմեն Մարտիրոսյանը, եթե հրապարակային ինչ-որ բան է հայտարարում, թող ինքը ապացուցի դա նաև հրապարային: Եթե չի ապացուցում, թող ներողություն խնդրի ամբողջ «Ելք» դաշինքից: Իրենց առողջություն և հաջողություն»,-եզրափակեց «Ելքի» խոսնակը: