06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Վաղվանից ո՛չ կով կկթես, ո՛չ էլ թրիք կթափես. կգնաս դեպուտատ կդառնաս»

ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Ծառուկյան» դաշինքի ընտրական ցուցակով առաջադրված Լյովա Խաչատրյանը կարծում է՝ ընտրությունների հետ կապված տհաճ միջադեպերը՝ ծեծկռտուքները, կրակոցները,  դանակահարության դեպքերը, սերտորեն է նոր Ընտրական օրենսգրքի հետ:   «Այս ծեծկռտուքներից, տհաճ միջադեպերից խուսափելու միակ ճանապարհը ընտրությունները դադարեցնելը կամ նոր Ընրական օրենսգիրք գրելն է, այսինքն՝ այնպիսի օրենսգիրք, որը մարդկանց չի հրահրի առճակատման: Այս ընտրական օրենսգիրքը մարդկանց […]

Թուրք նախարարը դժգոհ է Գերմանիայում Հայոց ցեղասպանության հուշակոթող կառուցելու որոշումից

Թուրքիայում դժգոհություն է առաջացրել Քյոլնում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշակոթող կառուցելու որոշումը: Թուրքական «A Haber» լրատվական հեռուստաալիքի եթերում հյուրընկալված Եվրամիության հարցերով նախարար և գլխավոր բանագնաց Օմեր Չելիքը կարծիք է հայտնել, որ նմանատիպ որոշումները միմյանցից ավելի ու ավելի են հեռացնում հայ և թուրք ժողոցվուրդներին: Նա նշել է, որ թուրքական կողմը ճիշտ չի համարում այս որոշումը, ինչպես […]

«Դուք ինձ դրդում եք խախտել օրենքը»/տեսանյութ/

ՀՀ մշակույթի նախարար, ՀՀԿ ցուցակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնող Արմեն Ամիրյանը   շատ բարձր է գնահատում  ՀՀԿ-ի շանսերը առաջիկա ընտրություններում: «Մեր ծրագրերը շատ իրատեսական են»,- ասում է նախարարը: Արմեն Ամիրյանը հրաժարվեց պատասխանել ընտրություններին վերաբերող հարցերին՝ նշելով, որ դա օրենքի խախտում է. «Դուք ինձ դրդում եք խախտել օրենքը: Այս ժամին քարոզչությամբ չի կարելի զբաղվել»: Մանրամասները՝ տեսանյութում:

«Հիմա բոլորն ասում են` պայմանավորված է վերադարձս» (ֆոտո, տեսանյութ)

Գյումրիում ընտրողների հետ հանդիպման ժամանակ «Ծառուկյան» դաշինքի առաջատար Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ նաև անցյալին. «Ես ավելի շատ ձայներ եմ ունեցել 2012-ին, բայց կոալիցիա չեմ մտել, որովհետև չէի կարող մեր խոստումները կատարել: 2015-ին տեսանք` ինչ կատարվեց իմ գլուխը, հիմա բոլորն ասում են` պայմանավորված է վերադարձս, խոսացած է, բայց ես չեմ տարել ու չեմ տանի իմ ժողովրդին արյունահեղության, […]

Հանդիպում Պյոտր Սվիտալսկիի հետ

Մարտի 16-ին ԵԼՔ դաշինքի Կենտրոնական գրասենյակում դաշինքի անդամներ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Մանե Թանդիլյանը և Արտակ Զեյնալյանը հյուրընկալել են ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկիին և Քաղաքական հարցերի պատասխանատու Անդրեա Խալուպովային։ Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա խորհրդարանական ընտրությունները վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես՝ նախընտրական քարոզարշավի ընթացքի և ներքաղաքական իրավիճակի շուրջ։ Դաշինքի […]

Ես ցավն էլ գիտեմ, դարդն էլ. Գ. Ծառուկյան

«Ես ցավն էլ գիտեմ, դարդն էլ, ցանկություն էլ ունեմ` երկիր, օրենք ու համակարգ փոխելու: Այսօր ձեզ ասում եմ` այնպիսի ուժի տվեք ձեր ձայնը, որ ունակ է այս ամենը անել»,-այսօր Գյումրիում նախընտրական հանդիպման ժամանա ասաց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն` ավելացնելով, որ վարկերը պետք է լինեն 2-5 տոկոս: Գագիկ Ծառուկյանը նշեց, որ իրենց ուշադրության կենտրոնում են […]

«Ժամանակը ցույց կտա»

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ՀՀ Նախագահի խորհրդական Գևորգ Կոստանյանը այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ ժամանակը ցույց կտա՝ ինքը կլինի  գործադիրում, թե օրենսդիրում: «Անկախ նրանից, թե ինչ պաշտոն եմ զբաղեցրել, որտեղ էլ գործունեություն եմ իրականացրել, բացառապես սահմանափակվել եմ մասնագիտական հարցերի վերաբերյալ դիրքորոշում հայտնելով»,- ասաց Կոստանյանը: Լրագրողների հարցին՝  Կոստանյանը լինի անցողիկ հորիզոնականում, պատրա՞ստ է […]

Մեր 15 կետերը անձամբ ես եմ գրել. Գագիկ Ծառուկյան (ֆոտո, տեսանյութ)

Գյումրեցիները «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հանդիպումից մեկ ժամ առաջ էին սպասում`  Թատերական հրապարակը լեփ-լեցուն էր, ու մինչ Ծառուկյանը հասավ բեմահարթակին` տևեց շուրջ 20 րոպե: Իչնպես տեղից փոխանցում է Henaran.am-ի թղթակիցը, ամեն կողմից նրան կանգնեցնում էին, դիմում խնդրանքով կամ պարզապես օրհնում, փոխանցում հարյուրավոր նամակներ: Մարդկանց ոգևորությունն այնքան մեծ էր, որ Ծառուկյանը ստիպված էր երբեմն-երբեմն ընդհատել […]

«Մանկապարտեզներն այդպես էլ չվերադարձվեցին իրենց տերերին»

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով առաջադրված Անահիտ Բախշյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանն ընդգծեց՝ պատրաստվում էր ավագանու նիստում բարձրաձայնել, ասել,  որ մանկապարտեզներն այդպես էլ չվերադարձվեցին իրենց տերերին՝ երեխաներին, այն դեպքում, երբ տարեկան ութ հազար երեխա հերթագրվում է: Անահիտ  Բախշյանը  հիշեցրեց՝  տարիներ առաջ նույնիսկ օրենքով ամրագրվեց, դպրոցների ինքնուրույնություն, որի համաձայն պետք է դպրոցների տնօրենները աշխատանքային պայմանագրով հաշվետու լինեին […]

Սուբսիդավորվող վարկերի ծրագրի գումարը չի բավարարում.նախարար/տեսանյութ/

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ սուբսիդավորվող վարկերին: Նախարարը նշեց, որ սուբսիդավորվող վարկերի ծրագրի գումարը չի բավարարում պահանջարկին. «Այն, ինչ որ չափով հասել է արդեն իր սահմանին, և շատ տնտեսություններ չեն էլ կարողանում ստանալ այդ` մինչև երեք միլիոն վարկերը: Դրա համար մենք մտածում ենք, այս տարի երևի թե մենք կշարունակենք, բայց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի