ՕՐՕ-ի « ճարպիկ Սուսանի» ծուղակը. Էջմիածնում թեժ է
Հետաքրքիր ընտրական հնարք է բանեցրել ՕՐՕ դաշինքի անդամ, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ Սուսաննա Հարությունյանը Էջմիածնի թիվ 3-րդ հիմնական դպրոցում տեղակայված ընտրական տեղամասում: Նա միտումնավոր կերպով ակցիզ չի կպցրել տվյալ տեղամասում քվեարկող զինվորականների քվեաթերթիկներին: «Ճարպիկ Սուսանի» թեթեւ ձեռքով 150 քվեաթերթիկ համարվում է անվավեր: Հիշեցնենք, որ սույն տիկնոջ անունն արդեն 2 տասնամյակ տարօրինակ պատմությունների հետ է առնչվում: […]





































