02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ում կգնան «Ծառուկյանի» ձայները

«Այն պայքարը, որ գնում էր Ազգային ժողովի շրջանակներում «Ծառուկյան» դաշինքի ու ՀՀԿ-ի միջև, տեղի չի ունենա Երևանի ավագանու ընտրություններին, որովհետև «Ծառուկյան» դաշինքը հրաժարվել է պայքարից»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նա նշեց, որ Երևանում «Ծառուկյան» դաշինքի վարկանիշն ավելի քիչ է, քան մարզերում է, ու եթե ընտրությունների ժամանակ բարձր ցուցանիշ չլիներ, ապա վարկանիշն ավելի քիչ կլիներ:  

Սոցիոլոգն ընգծեց, որ Երևանում ԱԺ ընտրություններին ՀՀԿ-ն հավաքել էր 49 տոկոս ձայն, 21 տոկոս՝ «Ծառուկյանը», 14 տոկոս՝ «Ելքը, և նման կերպ «Ելքը» դառնում է առաջին ընդդիմադիր ուժ, որ պիտի պայքարի ՀՀԿ-ի դեմ:

«ՀՀԿ-ի 49 տոկոսի 9 տոկոսը բերել են ռեյտինգային թեկնածուները, հիմա նման խնդիր չկա, չեմ կարծում, որ նրանք գալու են, մասնակցեն ընտրարշավին, որ ՀՀԿ-ի համար ձայն բերեն: Սա երևի կանեն ավելի ցածր մակարդակի, ավագանու ապագա անդամները, բայց նրանց քաղաքական քաշը բավական թույլ է, որ կարողանան այնքան ձայն բերել, որքան եղել է ավագանու ընտրությունների ժամանակ»:

Ըստ Ահարոն Ադիբեկյանի՝ հիմա կարևորը հարցն այն է, թե ում կգնան «Ծառուկյան» դաշինքի ձայները: Նա նշեց, որ դրանց մի մասը կգնա իշխանությանը, 2-րդ հատվածը՝ «Ելքին», իսկ 3-րդն էլ ուղղակի չի գնա ընտրություններին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ