08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արտգործնախարարն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Մարտի 27-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Ռիչարդ Հոգլանդին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին։ Համանախագահները ներկայացրին Բաքվում ունեցած հանդիպումները։ Քննարկվեցին ղարաբաղյան կարգավորման գործընթացն առաջ մղելուն ուղղված քայլերը, շեշտվեց Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին կայացված որոշումների իրագործման անհրաժեշտությունը։

Ոստիկանության, ԱԱԾ-ի ու բանակի ծառայողներ «Ելք»-ին են ձայն տալու

«Ելք» դաշինքն այսօր Արարատի մարզում է: Մասիսում ընտրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ռեժիմը խուճապի մեջ է: Այստեղ էլ դաշինքի քաղաքական թիմի ներկայացուցիչները շրջեցին փողոցից փողոց, բակից բակ: Հայտարարվեց, որ այս վիճակից ելք կա: Քաղաքացիներից մեկն ասաց, թե ճիշտ են ասում, բայց, այնուամենայնիվ, ՀՀԿ-ը շատ մեծ ռեսուրս ունի: «Ոստիկանության, ԱԱԾ-ի ու բանակի ծառայողների […]

Հրանտ Բագրատյանը բացատրում է Գյուղատնտեսության նախարարին

«Ազատ դեմոկրատների» վարչապետի թեկնածու, պատգամավոր Հրանտ Բագրատյանն արդեն իսկ դրական է համարում այն, որ վարչապետ Կարեն Կարապետյանը խոսում է ներդրումներից: «Դա լավ է, բայց հարց է առաջանում, թե ինչպես են խոսում»,-այսօր ասուլիսին ասաց նա: Նախատեսվող ներդրումային ակումբի վերաբերյալ նա իր մոտեցումն ունի, լավ է, սակայն իր ասած տարբերակը սուվերենտ ֆոնդն է, այդ թվում Երևան-Թեհրան ավտոճանապարհը: […]

Եթե համաձայնվեի առաջին նախագահի «ծրագրին», կլինեի նրա կողքին. Հ. Բագրատյան

«Չկա ախր այդ տարբերակը այ ձեր ցավը տանեմ, հո թուղթ ստորագրելով չի, փորձենք զիջել, թուղթը կստորագրի, մյուս օրը մեր հերը կանիծի չկա, եթե ՀԱԿ-ն ունենա խաղաղության ծրագիր, կասեմ հա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչապետի թեկնածու, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը` խոսելով Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի խաղաղության ծրագրի մասին: Նա վստահ է, որ Ղարաբաղի ժողովուրդը պիտի […]

Չզարմանաք ապրիլի 3-ին (տեսանյութ)

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Ազատ դեմոկրատներով» ընտրություններին մասնակցող պատգամավորի թեկնածու Հրանտ Բագրատյանն այսօր ասուլիսի ժամանակ բարձրացրեց արտագաղթի վերաբերյալ հարցը: Փողոցում, որտեղ բնակվում է ինքն, այսօր առավոտյան նկատել է, որ մի քանի խանութներ փակվել են: Ցավով է, իհարկե, սա արձանագրում: Հրանտ Բագրատյանն ընդգծեց նաև, որ հայաստանիցներս անհանդուրժող ենք դարձել: «Այս մարդիկ տշվում են, մենք լուրջ մտահոգվելու […]

Ո՞վ է երկրում էկոլոգիական խնդիրների պատասխանատուն.Կարինե Դանիելյան/տեսանյութ/

«Բնապահպանական խնդիրների ամենաամփոփ և բազմակողմանի անդրադարձը «ՕՐՕ» դաշինքի նախընտրական ծրագրում է»,-այս մասին այսօր՝ մարտի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ  «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը: «ՕՐՕ-ի ծրագրում հատուկ քննարկվել են Ամուլսարի, փոքր ՀԷԿ-երի, անտառների, կենսաբազմազանության թեմաները: Նշված է նաև, որ էկոմշակույթի զարգացման և էկոլոգիական կրթության զարգացման կարիք կա: ՀՀԿ-ի նախընտրական ծրագրում ևս լուրջ, քննադատական […]

«Ծառուկյան» դաշինքը իշխանությունների հետ կոալիցիա չի կազմի

 Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ծառուկյան»  դաշինքի ընտրական ցուցակով առաջադրված  Վարդան Բոստանջյանը նշեց՝ «Ծառուկյան» դաշինքը ՀՀ իշխանությունների հետ կոալիցիա չեն կազմի։  «Գագիկ Ծառուկյանը մի անգամ իրավացիորեն նկատեց՝ բարեգործությունով երկիրը չեն պահի։ Այդ պատճառով էլ պետք է բարենպաստ պայմաններ ստեղծել բիզնեսի համար, որպեսզի այն զարգանա ու աշխատատեղեր ստեղծի։ Այդ հասկացությունը լավագույնս արտահայտված է մեզ մոտ»,  – նշել […]

Առանձնապես հույսեր չունեն

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հրապարակած 114 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների հայտնի ձայնագրություններին անդրադառնալով՝ այսօր «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝  ԸՕ-ն կարելի է հայել ու հստակ հասկանալ՝ չկա այնպիսի կետ՝  ոստ որի ցուցակագրումն արգելվում է: Բայց կքարոզչությանը վերաբերող հստակ  դրույթներ կան,  որոնք նախատեսված են քարոզչություն իրականացնող մարդկանց համար. «Մի քանի […]

Օսկանյանը Ծառուկյանին է ուզում (տեսանյութ)

«Հետընտրական գործթացներում փողոցում պայքար տանելու հետ կապված այլոց մասին չեմ կարող բան ասել, մեր համագործակցությունը հետընտրական շրջանում ռեալ շանսեր ունի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը` պատասխանելով հարցին, թե պատրաստ են արդյոք համագործակցության «Ծառուկյան» դաշինքի հետ հետընտրական փուլում: Նա հավելեց, որ իրենք հայտարարություն էին արել ավելի վաղ, որ խորհրդարան անցնելու դեպքում պատրաստ […]

Սեյրան Օհանյանը` Սերժ Սարգսյանին

«Ես գտնում եմ, որ այսօր քանի որ մենք գնում ենք նոր իշխանություն ձևավորելու սահմանդարականությամբ մեզ տրված իրավունքների շրջանակում, ըստ էության, ապացուցում ենք, որ իշխանությունը պիտի փոխնի: Երկար տարիներ իշխանության ղեկին գտնվող համակարգը լճանում է, մտածում են, որ միայն իրենք են ճիշտ, վատ բաները չեն տեսնում, և սրա արդյունքում երկիրը գտնվում է այս իրավիճակում»,-այսօր ասուլիսի ժամանակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի