24 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Շնորհակալություն Չեխիային. Նալբանդյան

Հայաստանը ողջունում է Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության եւ մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունումը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Չեխիայի պատգամավորների պալատի բանաձեւը՝ երկրի նախագահ Միլոշ Զեմանի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունների հետ միասին, հանդիսանում են Չեխիայի Հանրապետության արժեքավոր ներդրումը ցեղասպանությունների եւ մարդկության դեմ […]

«Ձեր այդ որոշումը եւս մեկ քայլ էր դեպի լույսի հաղթանակը խավարի նկատմամբ». Էդուարդ Շարմազանով

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովն ապրիլի 26-ին հեռախոսազրույց է ունեցել Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ռոբին Բյոհնիշի հետ: ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունումը՝ նշելով, որ դա եւս մեկ քայլ է ցեղասպանությունների միջազգային ճանաչման ու […]

Սերժ Սարգսյանը անհատապես հանդիպել է բոլորին (տեսանյութ)

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի խոսքով՝ ընտրությունների հետո 3 կարևորագույն հարց կար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ այս ընտրություններն առաջինն էին, որին չհաջորդեցին հետընտրական գործընթացները, ու գրեթե բոլորն ընունեցին ընտրությունների արդյունքները: «Թիվ մեկ խնդիրը մասնակիցների թվաքանակի հետ կապված բազմաթիվ բանավեճերն էին, երկրորդը ընտրակաշառքի մասին բազմաթիվ խոսակցություններն էին»,-նկատեց նա: Ըստ վերջինիս՝ ոչ մի […]

Վաշինգտոնահայությունը բողոքի ցույց էր կազմակերպել Թուրքիայի դեսպանության առջև /տեսանյութ/

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի օրը Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանության առջև կայացավ ավանդական դարձած բողոքի ցույցը, որը կազմակերպել էին տեղի ամերիկահայ կազմակերպությունները, հայտնում է Ամերիկայի ձայնը: Ցուցարարները պահանջում էին Թուրքիայի և Միացյալ Նահանգների իշխանություններից ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Նոր նշանակում

 ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Սոնա Ռուդոլֆի Ղարիբյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական  Սոնա Ռուդոլֆի Ղարիբյանը ծնվել է 1969թ., օգոստոսի 13 –ին Երևանում: Ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը` ինժեներ-էլեկտրամեխանիկ մասնագիտությամբ:  1995-1998թթ. աշխատել է Հայաստանի բանկերի ասոցիացիայում որպես գլխավոր հաշվապահ: 1998-2008թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում որպես ֆինանսական վերահսկողության վարչության 1-ին բաժնի պետ: 2008-2014թթ. […]

«Ելք»-ի հույսը

«Պետք է նշեմ՝ մենք ի սկզբանե ընտրություններին մասնակցելու որոշումը կայացրել էինք՝ ակնկալելով վստահության քվեի  բարձր տոկոսներ: Քարոզարշավի ընթացքում մարդկանց հետ շփումները վերահաստատում են մեր սպասումները: Բայց, ի վերջո,  ամեն ինչ  ցույց կտան ընտրությունների արդյունքները, – Henaran.am-ի հետ զրույցում  այսպիսի տեսակետ հայտնեց «Ելք» դաշինքի ընտրական ցուցակով՝ Երևանի ավագանու թեկնածու առաջադրված Ռուբեն Ռուբինյանը:  Վերջինս շեշտեց՝ «Ելք» դաշինքը […]

Սամվել Ալեքսանյանի բիզնես-քաղաքական որոշումը․ Հայկական Ժամանակ

Ազգային ժողովի պատգամավոր վերընտրված Սամվել Ալեքսանյանը որոշել է վարձահատույց լինել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներին՝ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրեն տված 42 հազարից ավելի ձայների համար: Ալեքսանյանի որոշմամբ՝ իր ընտանիքին պատկանող «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցի այն աշխատակիցները, որոնք Մալաթիայի բնակիչներ չեն, առաջիկայում կազատվեն աշխատանքից: Թերթի տեղեկություններով՝ նրանց փոխարեն «Սիթիներ»-ում աշխատանքի կանցնեն բացառապես Սամվել Ալեքսանյանի հայրենի […]

Լայնամասշտաբ պատերա՞զմ․ Ժողովուրդ

Արցախի Հանրապետության ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը համոզված է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ օրերս արած հայտարարությունը, թե պետք է պատրաստվել լայնամասշտաբ պատերազմի, հոգեբանական ճնշում գործադրելու փորձ է:  «Ես կարծում եմ, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը մշտապես փորձում է երեք հիմնական հարցեր լուծել, մեկը հայ հանրության վրա հոգեբանական ճնշման մեծացումն է, երկրորդը՝ ներքին լսարանի համար է, որ […]

«Տեղը չի բերում»՝ թեժ կրքեր․ Ժամանակ

նախօրեին հանդիպել են ՀՅԴ բյուրոյի պատասխանատու Հրանտ Մարգարյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը: Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը եւ ՀՅԴ-ի պորտֆելները: Վարչապետը Մարգարյանին առաջարկել է, որ երեք երիտասարդի առաջարկել, որոնց ՀՅԴ-ն կարող է առաջարկել կուսակցության կողմից: Վարչապետի պահվածքը զայրացրել է Հրանտ Մարգարյանին, եւ վերջինս Կարեն Կարապետյանին հիշեցրել է, որ Դաշնակցությունն իր «Գազպրոմ»-ը չէ, որ […]

Բարի է․ Հրապարակ

Նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը գտնում է, որ ոստիկանությունը, արձա­գանքելով մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի արտա­հերթ զեկույցին, նրա վերաբերյալ կո­պիտ որակումներ տալով, նպատակ է ունեցել օգնել նրան, ցույց տալ, որ պե­տական մարմինները նույնպես դժգոհ են օմբուդսմենի աշխատանքից: «Կարծում եմ, որ տվյալ դեպքում ոստիկանության օգնությունը շատ պետք էր օմբուդսմենին, հատկապես, երբ երիտասարդներն ակցիա կազմա­կերպեցին եւ փորձեցին օմբուդսմենին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի