26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Քաղաքապետարանի նոր պաշտոնյան պնդում է` կեղծ դիտորդ չի եղել (տեսանյութ)

Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նորանշանակ պետ Աննա Ստեփանյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե ճիշտ չեն լուրերը, թե ինքը Երեւանի ավագանու ընտրություններում կեղծ դիտորդ է եղել:

Հարցին, թե ինչպես է վերաբերում այն ուսուցիչներին, որ ընտրությունների ժամանակ ձայներ են հավաքում ՀՀԿ-ի համար, Աննա Ստեփանյանը պատասխանեց. «Ես գտնում եմ, որ կրթական համակարգի ներկայացուցիչը չպետք է լինի քաղաքականացված, բայց թույլատրված է դասերից հետո այլ գործունեությամբ զբաղվել»: Նա հավելեց, որ ինքը երբեք ընտրությունների ժամանակ որեւէ քարոզ դպրոցում չի իրականացրել:

Հիշեցնենք, որ Աննա Ստեփանյանն այս պաշտոնում փոխարինում է Վերահսկի պալատի նախկին նախագահ, ներկայումս «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանի կնոջը, ով ազատվել էր աշխատանքից սեփական դիմումի համաձայն: Հարցին, թե ՀՀԿ-ական լինելու պատճառով է, որ այս պաշտոնն իրեն է տրվել, նա արձագանքեց, որ կուսակցական պատկանելիությունը որևէ կապ չունի իր ստացած պաշտոնի հետ, 

Հիշեցնենք, որ ըստ մամուլի, Աննա Ստեփանյանը մայիսի 14-ին կայացած Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ առանց համապատասխան վկայականի դիտորդական առաքելություն է իրականացրել Երեւանի տեղամասերից մեկում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ