24 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքացիները «Ելք»-ից պահանջելու են /տեսանյութ/

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում «Ելք» դաշինքը շարունակում է քարոզարշավը: Բակերից մեկում երևանցիների հետ հանդիպման ընթացքում, Երևանի ավագանու թեկնածու Դավիթ Խաժակյանը, ով առաջադրվել է «Ելք»-ի ընտրացուցակով, նշեց՝ երևանցիները իրենց հուզող խնդիրներով բազմիցս դիմել են քաղաքապետարան և թաղապետարան, բայց ապարդյուն: Նույնիսկ իրենց բակերի ծառերն էտելու խնդրանքով են դիմել, բայց ոչ մի արդյունք չի եղել: Դավիթ Խաժակյանը ընդգծեց՝ […]

Անմեղ մարդկանց սպանության վերաբերյալ երկու կարծիք լինել չի կարող

Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարին այսօր Երևանի պետական համալսարանում պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Հնդկաստանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հավանականությանը:   «Գիտեք, դա պատմության մի մասն է, որով ոչ ոք չի կարող հպարտանալ: Անմեղ մարդկանց սպանության վերաբերյալ չի կարող երկու կարծիք լինել` լինի դա այս տարածաշրջանում, մեկ այլ տարածաշրջանում, Ասիայի այս […]

«Ելք» դաշինքը իշխանափոխության է ձգտում /տեսանյութ/

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում մեկնարկել է «Ելք» դաշինքի քարոզարշավը: Երևանցիների հետ հանդիպման ընթացքում  «Ելք» դաշինքի ընտրացուցակով առաջադրված ավագանու թեկնածու  Վիկտոր Ենգիբարյանը ընդգծեց՝  Երևանը տիրոջ կարիք ունի: Նա հիշեցրեց, որ թեև բոլոր երևանցիների տները մաքուր են, բայց Երևանի փողոցները բոլորովին մաքուր չեն.« Դա նրանից է, որ յուրաքանչյուրը իր տանը իշխանություն ունի և կարողանում է իր տունը […]

Դեսպան Միքայել Մինասյանը Հռոմում և Նեապոլում մասնակցել է Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներին

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպան Միքայել Մինասյանը Հռոմում և Նեապոլում մասնակցել է Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված արարողություններին: Այս մասին հայտնում է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը: Դեսպանը ապրիլի 23-ին ներկա է եղել Հռոմի Սան Բարտոլոմեո եկեղեցում կազմակերպված միջոցառմանը, իսկ ապրիլի 24-ին` Նեապոլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում: Հիշատակի արարողությանը մասնակցել է նաև Նեապոլի արքեպիսկոպոս կարդինալ […]

Համակերպվել է (տեսանյութ)

«Եթե չեմ սխալվում` 2 օր առաջ Գագիկ Ծառուկյանն այլևս չասաց, որ իրենք այլընտրանք են, ասաց, որ տեսնում եք ընդդիմություն ենք: Ես կարծում եմ, որ նրանք համակերպվեցին այն մտքի հետ, որ կարող են որպես ընդդիմություն հանդես գալ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը` խոսելով «Ծառուկյան» դաշինքի ու դրա դերի մասին խորհրդարանում: Ըստ […]

Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը

Ապրիլի 28-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հրավերով Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի քննարկման նպատակով:

« Պիտի համբուրեմ իմ ընտրյալի ճակատը» /տեսանյութ/

«Հնարավոր չէ, որ միանգամից ամեն հարց լուծվի: Բայց այսօր աշխատանք է կատարվում: Մեր ընտրյալ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ՝ Տարոն Մարգարյանը թող իր աշխատանքը կատարի: Բոլորիդ կոչ եմ անում՝  ընտրեք Տարոնին»,-Շենգավիթ համայնքում ՀՀԿ-ի ավագանու թեկնածուների հետ հանդիպման ժամանակ խոսափողին մոտենալով ասաց տարեց կինը: Մոտենալով Տարոն Մարգարյանին տարեց կինը ասաց.« Պիտի համբուրեմ իմ ընտրյալի ճակատը»: Մանրամասները՝ տեսանյութում:

Նախագահի տրամադրվածությունն է կոալիցիա ձևավորել (տեսանյութ)

«Այսօր պարզ երևում է, որ այն քաղաքական ուժերը, որոնք շատ խիստ ընդդիմադիր կեցվածք են ունեցել, արդեն իսկ իրենց հարցազրույցներում, տարբեր ելույթներում ցանկություններ են հայտնում, որ ինչ-որ կերպ մաս կազմեն իշխանությունների: Դա հաճելի է, որ եկել են այն գիտակցության, որ պետության զարգացմանն ընդհանուր մոտեցմամբ պետք է գալ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ […]

Հեղինե Բիշարյանի նոր պաշտոնը

«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ով 2002 թվականից Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահն է,  կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանին նշանակել  է Հայաստանում եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի ռեկտորի պաշտոնում: Henaran.am-ը  Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայից տեղեկացավ, որ լուրը համապատասխանում է իրականությանը:  

«Աստված տա, որ իրենք իրենց մեջ ուժ գտնեն»

«Այստեղ միանշանակ կարելի է ասել, որ նրանց նախընտրական հիմնական մեխը, որ ուղղված էր իշխանության մեջ, չառաջացրեց այն տպավորությունը, որ դեռևս երեկ իշխանության մեջ գտնվող անձը, որ 25 տարի իշխանության մեջ է  եղել, կարող  է դառնալ ընդդիմադիր քաղաքական գործիչ անկախ իր արտահայտած մտքերից»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը` խոսելով «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի