Մելանիա Թրամփը որդու եւ ծնողների հետ Սպիտակ տուն է վերադարձել /ֆոտո, տեսանյութ/
Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը վերջապես տեղափոխվել է Վաշինգտոն՝ Սպիտակ տուն։ Ամուսնու՝ նախագահի պաշտոնում ընտրվելուց ամիսներ անց Մելանյան 11-ամյա որդու՝ Բարոնի եւ ծնողների՝ Ամալյա ու Վիկտոր Կնավասների հետ Նյու Յորքից տեղափոխվել է Վաշինգտոն։
«Անհամբեր սպասում եմ հիշողություններին, որոնք մենք կունենանք նոր տանը»,-Twitter-ում գրել է առաջին տիկինն ու կից լուսանկար հրապարակել: