19 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ո՞րն է իշխանության նպատակը. Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 «Միքայել Սրբազանը դատական նիստի իր խոսքում ոչ միայն պատկերավոր համեմատությամբ ասեց, թե ինչ է լինելու իր գործում ներգրաված ժամանակակից «Տռոյկայի» ներկայացուցիչների հետ, այլ այն պարտվողական իշխանության, ով դատաիրավական համակարգի միջոցով անազատության և թիրախավորման տակ է պահում բազմաթիվ քաղաքացիների:
Դիմելով դատարանին Միքայել Սրբազանը նշում է. «Դուք, պատվարժան դատարան, իմ բնակության հաշվառման հասցեն կարդացիք՝ եպիսկոպոս Սմբատյան փողոց: Վստահ եմ՝ Ձեզ մոտ հարց չառաջացավ՝ ով է եպիսկոպոս Սմբատյանը: Արտակ Սմբատյանը Շիրակի թեմի առաջին առաջնորդն էր: Բազմաթիվ անգամներ նրան բռնեցի, ձերբակալեցին ու բաց թողեցին, և ի վերջո, 1937թ. հայտնի «տռոյկան» գնդակահարեց նրան: Այսօր նրան գնդակահարողների անունները չկան, վստահ եմ՝ նրանց գերեզմաններին խոտ էլ չի բուսնում, բայց Արտակ սրբազանի անունով փողոց կա: Այսօր չլինի, լինի 10 տարի հետո, ես արդարացվելու եմ, բայց դուք լինելու եք մեղավոր: Ձեր զավակներն ամաչելու են: Չեմ կարողանում հասկանալ՝ Ձեզ ի՞նչն է դրդում մասնակից դառնալ այս խայտառակությանը»:
Ո՞րն է իշխանության նպատակը: Շատ պարզ է` ճանապարհից հեռացնել բոլոր այն անձանց, ովքեր խանգարում են իշխող ռեժիմին հասարակության վրա պարտությունը հաղթանակ ծախելը. մի մասին ուղիղ ազատազրկելու, իսկ մյուսներին` իր ահաբեկման գործողություններով, սպառնալով և շանտաժի ենթարկելով:
Այն, որ իշխանությունը կարողանում է իր ավերիչ արշավանքը շարունակել ոչ թե իրական խաղաղության հաստատելու, այլ տեղեկատվական/քարոզչական դաշտն ու օրակարգն իր տոտալ վերահսկողության տակ պահելու հաշվին է»:
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ