20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ի սկզբանե Արցախի հարցը ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև տարածքային վեճ չի եղել․ Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արցախցիների պայքարը ինքնորոշման իրավունքի հռչակման և իրացման ուղղությամբ միայն ադրբեջանական նարատիվներով էր տարածքային վեճ ներկայացվում:
Փաշինյանը իշխանություն գալուց հետո մեկ հայտարարում էր, որ ինքը չի կարող Արցախի մասով որոշում ընդունել, որովհետև իրեն արցախցիները ընտրելու իրավունք ու հնարավորություն չեն ունեցել, մեկ գնում էր Արցախին վերաբերող կապիտուլյացիոն փաստաթղթեր ստորագրում կամ հայտարարություն անում` 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն, 2022-ի հոկտեմբեր, Պրահայի գագաթնաժողով, Վաշինգտոնյան պայմանավորվածություններ և այլն:
Արցախի հարցը երբեք տարածքային վեճ չի եղել, Արցախն ինքնորոշման ճանապարհը բռնել է այդ ժամանակվա խորհրդային օրենսդրության և միջազգային իրավունքի հիման վրա:
Արցախի էջը այնքան ժամանակ փակ չի լինի, քանի դեռ արցախցիները բոլոր հասանելի միջոցներով` համայն հայության աջակցությամբ, կպայքարեն:
Այլ հարց է, որ Հայաստանի այս իշխանությունը հայտարարում է, որ ինքը գաղափարաբանական ու արժեհամակարգային առումով այլ դաշտում է և ինքը այդ թեմայից դուրս է գալիս:
Կրկնում եմ` ի սկզբանե Արցախի հարցը ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև տարածքային վեճ չի եղել, որ ՀՀ որևէ իշխանություն որոշի զիջել և վերջ, ուղղակի նախորդ իշխանությունների դեպքում Հայաստանը եղել է Արցախի անվտանգության երաշխավորը` դրանից բխող քայլերով:
Հիմա պետք է Արցախի հարցով պայքարը վերակառուցել և շարժվել առկա իրողություններին համարժեք»:
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ