14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ես հոգնում եմ հոգնած մարդկանցից. Երևանի փոխքաղաքապետ

ՀՀ փոխքաղաքապետ Կամո Արեյանն այսօր քաղաքապետի երդմնակալությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ բոլոր առումներով կա առաջընթաց: Ըստ փոխքաղաքապետի՝ ամենամեծ փոփոխությունն այն է, որ մայրաքաղաքը որպես բնակավայր, սկսեց կայանալ որպես համայնք, այդ ցրվածությունը վերացավ և քաղաքը դարձավ մեկ ամբողջական համակարգ, ինչի հետևանքով արտաքին լուսավորության, չորրորդ վթարային շենքերի, ճանապարհների խնդիրները լուծվեցին: 
 Հարցին, թե երբվանից է ինքը համակարգում աշխատում, նա պատասխանեց. «Նախորդ դարից: 1997 թվականի մայիսի 12-ից»:

Մյուս հարցին` չի հոգնել, նա արձագանքեց.«Չեմ հոգնել, չեմ հոգնում և չեմ հոգնելու: Ես հոգնում եմ հոգնած մարդկանցից»:

Կամո Արեյանը նաև նշեց, որ իր աշխատանքը քաղաքացին պետք է գնահատի: Ինչ վերաբերում է  բացթողումներին, ապա նա ասաց, որ չի սխալվում այն մարդը, ով չի աշխատում, ապա ավելացրեց, որ բացթողում չունեն: Հարցին, թե վերջին անգամ երբ է փոխքաղաքապետը երթևեկել հանրային տրանսպորտով, ակնհայտ բարկացրեց Կամո Արեյանին. «Դուք իմ անձնական «նադլյուդատելը» չեք, վերջին շրջանում երթուղայինից չեմ օգտվել, մի ամիս առաջ մետրո եմ նստել… գազելի վիճակը լավ գիտեմ, պետք չի թիթիզանալ, նստել, շոու եք սարքում արդեն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ