17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Մնացածը կլսեն ու իմ բիզնեսներն արագ իմ ձեռքից կտանեն. Գագիկ Բեգլարյան (տեսանյութ)

Տրանսպորտի և կապի արդեն նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Գագիկ Բեգլարյանը վայելում է կյանքը, հանգստանում է և իր նախկին պաշտոններին էլ չի կարոտում: «Ես կարոտում եմ իմ ընտանիքը, իմ թոռնիկներին»,-այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա:

Խոսելով իր ղեկավարման ժամանակ կատարված աշխատանքներից` նա նշեց, որ դրվեն են առաջին քայլերը, որոնք ցանկացած քաղաքապետ կարող էր արդեն զարգացնել ու բարգավաճեցնել: «Փոփոխությունները, որ կատարվեցին մեկ տարվա ընթացքում, երբեք երևանցում սթրեսների մեջ չգցեցին: Եվ կանաչապատման, և բոլոր ոլորտներում էլ բարեփոխումներ եղան»:

Հարցին, թե անտեսված չի զգում իրեն, որ ոչ մի պաշտոն չունի, Գագիկ Բեգլարյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր մարդ անտեսված է լինում առաջին հերթին իր ընտանիքի կողմից, ես իմ ընտանիքի կողմից անտեսված չեմ»: 

Գագիկ Բեգլարյանը նաև ասաց, որ հիմա բիզնեսով է զբաղված. «Բիզնեսը նենց բան ա, որ եթե ձեզ ասեմ, մնացածը կլսեն ու իմ բիզնեսներն արագ իմ ձեռքից կտանեն»,-ասաց նա: Դիտարկմանը, թե ստացվում է, որ վախենում է բիզնեսները կորցնելուց, նա արձագանքեց. «Ոչ մի բանից վախ չունեմ»:

Առավել մանրամասն`տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ