14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

«Տեղի էր ունենում երդմնակալության այդ գռեհիկ արարողությունը». «Երկիր Ծիրանիին» թույլ չտվեցին

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությանը թույլ չեն տվել ավագանու այլընտրանքային նիստ անցկացնել այսօր քաղաքապետարանում: Այսօր Տարոն Մարգարյանի երդմնակալության հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ, իսկ «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը որոշել էր այլ նիստ անել խմբակցությունով ու բոյկոտել քաղաքապետի երդմնակալության արարողությունը:

««Երկիր Ծիրանի» խմբակցության կողմից նախատեսել էինք ավագանու նիստ անցկացնել, բայց չկարողացանք իրականացնել նախատեսված նիստը, որովհետեւ այս պահին զուգահեռ տեղի էր ունենում երդմնակալության այդ գռեհիկ արարողությունը, որ պետք է շարունակեն մեզ կողոպտել: Այդ իսկ պատճառով խոչընդոտվեց մեր նիստը: Նիստի մասին մենք լրացուցիչ տեղյակ կպահենք, հավանաբար առաջիկա 2 օրվա ընթացքում այն կհրավիրվի»,-լրագրողներին ասաց Զարուհի Փոստանջյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ