03 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայում ներքին քաղաքական վերադասավորումներ, տերմինալոգիայի փոփոխություններ են ընթանում

Փորձագետ Կարեն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Թուրքիայում ներքին քաղաքական վերադասավորումներ, տերմինալոգիայի փոփոխություններ են ընթանում… Ասում են Էրդողանը հրովարտակ է արձակել, որ այսուհետև, երբ խոսեն այս կամ քաղաքական ուժի մասին, չնշեն իշխանամետ, ընդդիմադիր, քրդամետ, ազգայնական տերմինները: Այս կանոններով են արդեն շարժվում երկրի մեդիա դաշտի արդեն մեծ մասը: Թե սա ինչի՞ համար էր, կարծում եմ […]

ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը սեպտեմբերի 30-ին ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Հյուրը ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը։ Քրիստիան Վիգենինը եղել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցուցանմուշներին եւ արխիվային փաստաթղթերին, գրառում կատարել հուշամատյանում։ ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով […]

ԵԱՀԿ ԽՎ-ի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի հանդիպումը ԵՊՀ-ում

ԵԱՀԿ ԽՎ-ի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը եւ ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը սեպտեմբերի 30-ին հանդիպել են ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների եւ դասախոսական կազմի հետ: Հանդիպումը կազմակերպվել էր ԵԱՀԿ ԽՎ-ի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի առաջարկով։ Ողջունելով ներկաներին՝ Քրիստիան Վիգենինը ներկայացրել է ԵԱՀԿ ԽՎ-ի գործունեության կարեւորությունը տարածաշրջանում խաղաղության ապահովման տեսանկյունից, […]

Ում է տեսնում վարչապետի պաշտոնում Խաչատուր Սուքիասյանը (տեսանյութ)

«Ինձ համար, գիտեք՝ ինչու տարբերություն չկա, որովհետև մեր հասարակությունը պիտի նույնպես լցվի այն գիտակցությամբ, որ երբ որ գնում է ընտրության ու ընտրություն է կատարում այս կամ այն կուսակցությանն, այդ ընտրությունից է կախված լինելու՝ առաջիկա 5 տարին Հայաստանն ով պետք է կառավարի, և դա իրենց ներքին խնդիրն է, միջկուսակցական խնդիր է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց գործարար Խաչատուր […]

«Ելք»-ը նոր պլաններ ունի․ փորձելու են կրճատել քաղաքապետարանի հաստիքացուցակը /տեսանյութ/

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը վստահեցնում է՝ «Ելք»-ն ավագանիում դեռ շատ անելիքներ ունի։ Առաջիկայում «Ելք»-ը ջանալու է անել այնպես, որ քաղաքապետարանի հաստիքացուցակը օպտիմալացվի։ «Քաղաքապետարանի հաստիքացուցակն ուռճացված է։ Մենք վաղուց խոսել ենք այդ մասին։ Մենք առաջարկ ունենք սրա վերաբերյալ, որն  առաջիկայում ներկայացնելու ենք։ Այն վերաբերում է նաև գույքահարկի հավաքման մեխանիզմներին, որի արդյունքում քաղաքապետարանի ՝շուրջ 150 […]

Վարչապետը ծանոթացել է «ԴիջիԹեք էքսպո-2017»-ի մասնակից ընկերությունների արտադրանքին ու ծրագրերին /ֆոտո/

Վարչապետ Կարեն Կարապետյանն  այսօր այցելել է «ԴիջիԹեք էքսպո-2017» 13-րդ ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդես,  շրջել  տաղավարներով, ծանոթացել ընկերությունների արտադրանքին, մատուցվող ծառայություններին, զարգացման ծրագրերին, առկա խնդիրներին: Ընկերությունները հանդես են եկել տարբեր նախաձեռնություններով, որոնք Կարեն Կարապետյանն առաջարկել է քննարկել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ և արդյունքները ներկայացնել կառավարություն: Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի […]

Քրդստանը դեռ չի դիմել աշխարհին, որ ճանաչեն իր անկախությունը

Թուրք – քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Կարծես մենք ժամանակից առաջ ենք ընկնում ու հարցադրումն ենք անում ինքներս մեզ, որոնց դրական և բացասկան պատասխանները մեզ համար այս պահին բարենպաստ չեն լինելու: Քրդստանի անկախության հանրաքվեից հետո բոլորիս տանջում է մեկ հարց՝ Հայաստանը արդյո՞ք կճանաչի Քրդստանի անկախությունը: Բայց մինչև այդ հարցին […]

Թուրքիայի ԱԳՆ-ը՝ թուրք գործիչների՝ Արցախ կատարած այցից

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակն արձագանքել է թուրք մտավորականների ու հասարակական գործիչների՝ սեպտեմբերի 22-ին Արցախ կատարած այցին: ԱԳՆ-ի պաշտոնական կայքում տեղադրված գրություննը վերնագրված է «ԱԳՆ խոսնակ Հյուսեյին Մյուֆթուօղլուի պատասխանը  Ադրբեջանի օկուպացված հողեր կատարած այցի մասին հարցին»: Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան արդեն քառորդ դար Ադրբեջանի հետ համերաշխության մեջ է գտնվում՝ վերջինիս «հողերի 1/5-ի օկուպացիային վեջ դնելու […]

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Գորիկ Հակոբյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հակոբյանների ընտանիքին՝ Նախագահի խորհրդական, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի մահվան կապակցությամբ: «Գորիկ Հակոբյանը իր ողջ աշխատանքային գործունեությունը նվիրեց մեր երկրի և ժողովրդի ապահովությանն ու անվտանգությանը՝ իր երկարամյա աշխատանքի ընթացքում դրսևորելով մեծ նվիրվածություն և մասնագիտական բարձր որակներ: Նրա կորուստը կրկնակի ցավալի է […]

Սենատի հատկացումների հանձնաժողովը շարունակական ֆինանսավորում է ապահովում Արցախի համար

Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) հաղորդմամբ Սենատի Հատկացումների հանձնաժողովն ընդունել է 2018 ֆինանսական տարվա Պետական, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների մասին օրինագիծը, որը շարունակական ֆինանսավորում է ապահովում Լեռնային Ղարաբաղի (Արցախի) համար: «Հանձնաժողովն առաջարկում է ղարաբաղյան հակամարտությունից տուժածներին օգնություն տրամադրել նախորդ ֆինանսական տարիներին համապատասխան գումարների չափով և հակամարտության հետ կապված ընթացիկ կարիքների համար»: Հանձնաժողովը կոչ է անում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված