26 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի նախագահը ամերիկացի համանախագահին ներկայացրել է շփման գծի իրավիճակը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է նույն օրը ճանաչողական այցով Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Էնդրյու Շոֆերին: Երկրի ղեկավարը շնորհավորել է համանախագահին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք: Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, սահմաններում տիրող իրավիճակին, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:  Երկուստեք կարեւորվել է Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության […]

Եթե դու վստահ չես, որ դա լինելու է, անիմաստ է. Աղվան Վարդանյան

 ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի խոսքով՝ Երևանի ավագանու խմբակցություններին տրված տեղական հանրաքվե նախաձեռնելու լիազորությունից զրկելը և այն ավագանու մեկ երրորդին վերապահելն ամենևին էլ սահմանափակում չէ խմբակցությունների իրավունքների տեսակետից։ «Ինձ համար սա էական տարբերություն չէ, բայց եթե մեծամասնությունն, ի վերջո, որոշելու է, որ հանրաքվեն չի անցկացվելու, սա կես քայլ էր լինելու, որը արդյունք չէր տալու», […]

Նախագահն ընդունել է Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխին: Ողջունելով հյուրին Հայաստանում՝ Հանրապետության Նախագահը ջերմությամբ է հիշել 2014թ. Չեխիա կատարած իր պետական այցի շրջանակներում Միլան Շտեխի հետ ունեցած հանդիպումը։ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահի այցը Հայաստան արդյունավետ կլինի՝ ամրապնդելով երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները, և […]

Գերտերություններից բացի ոչ մի երկիր չի կարող միայնակ լիարժեք իրականացնել իր պաշտպանությունը. Շարմազանովի պատասխանը քննադատներին

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վստահ է, որ աշխարհում ոչ ﬕ երկիր, բացի գերտերություններից, ﬕայնակ չի կարող լիարժեք լուծել իր պաշտպանության և անվտանգության խնդիրները: «Արﬔնպրես»-ի հետ զրույցում Էդուարդ Շարմազանոﬖ անդրադարձել է իր այն հայտարարության վերաբերյալ քննադատություններին, թե Հայաստանը չի կարող ﬕայնակ լիարժեք իրականացնել իր պաշտպանությունը և պետք է որևէ ռազմական բլոկի անդամակցի: «Ես համոզված […]

Կարեն Կարապետյանն և Միլան Շտեխը կարևորել են առևտրատնտեսական կապերի ընդլայնումը

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին ՀՀ կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ Չեխիան Եվրոպայում մեր երկրի կարևորագույն գործընկերներից մեկն է, և Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու ու խորաց­նե­լու համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով: Կարեն Կարապետյանը գոհունակություն է հայտնել հայ-չեխական քաղաքական հարաբերությունների մակարդակից և երկկողմ […]

Ադրբեջանը կաշառում էր եվրոպական քաղաքական գործիչների՝ ԱՄՆ-ի սենատոր

«2012-2015 թվականներին Ադրբեջանի իշխանությունները, զեկույցների համաձայն, փոխանցել են 2,5 միլիարդ եվրո Մեծ Բրիտանիայում գրանցված քողարկված չորս ընկերություններից, Դանիական բանկի Էստոնիայի մասնաճյուղի միջոցով՝ եվրոպական քաղաքական գործիչներին կաշառելու եւ փողերի լվացման նպատակով», – Միացյալ Նահանգների սենատոր Շելդոն Ուայթհաուզը Սենատում կլեպտոկրատիայի դեմ պայքարին նվիրված լսումները բացելիս որպես կլեպտոկրատիկ պետության օրինակ որոշեց բերել հենց Ադրբեջանը, հայտնում է Ամերիկայի ձայնը։ […]

Հայ-լիտվական առևտրատնտեսական համագործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության կառավարական պատվիրակությանը, որի կազմում են էկոնոմիկայի նախարար Մինդաուգաս Սինկեվիչիուսը, սոցիալական ապահովության և աշխատանքի նախարար Լինաս Կուկուրաիտիսը, պաշտոնատար այլ անձինք: Պատվիրակությունը Հայաստանում է՝ առևտրատնտեսական համագործակցության հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում: Վարչապետն ընդգծել է, որ նման ներկայացուցչական պատվիրակության այցը վկայում է երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունների մասին, […]

Թուրքիայի ԱԳՆ-ի կոչը՝ Արցախ այցելել ցանկացող իր քաղաքացիներին

Սեպտեմբերի 22-ին թուրք գործիչների Արցախ կատարած այցի առիթով բարձրացած աղմուկի ֆոնին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) 2-րդ հայտարարությունն է հրապարակել՝ զգուշացնելով Արցախ այցելել պատրաստվող Թուրքիայի խաղաքացիներին: Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ Թուրքիայի քաղաքացիներին զգուշացվում է՝ առանց Ադրբեջանի իշխանությունների թույլտվության չայցելել Արցախ: «Առանց Ադրբեջանի իշխանությունների թույլտվության ադրբեջանական օկուպացված շրջաններ այց կատարելը հակասում է միջազգային իրավունքին, իսկ […]

Գո՞հ են Ամիրյանի աշխատանքից իշխանությունները

«Ես բամբասանքներին և բանսարկություններին չեմ արձագանքում», – այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն՝ ի պատասխան հարցին, թե որքանով են իրականությանը համապատասխանում լուրերը, թե իշխանությունները դժգոհ են իր աշխատանքից, և առաջիկայում միգուցե հրաժարական լինի: Հարցին, թե իր կարծիքով իր աշխատանքից գո՞հ են, Ամիրյանը պատասխանեց. «Հարցրեք նրանց, ում գոհունակությունն ուզում եք իմանալ»։ Դիտարկմանը, թե […]

Երեւանում կայացել է հայ-չեխական գործարար համաժողովը

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխի Հայաստան այցի շրջանակում հոկտեմբերի 4-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացել է հայ-չեխական գործարար համաժողով, որի բացմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը եւ Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտեխը: Համաժողովում բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի