29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սաուդյան Արաբիան գործում է «Թշնամուս թշնամին իմ ընկերն է» կարգախոսով

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմա իբն Աբդուլ Ազիզ ալ Սաուդը Al Arabiya-ին հայտնել է,որ ողջում է ԱՆՄ քաղաքականությունը Իրանի նկատմամբ,ով “ակտիվ ագրեսիվություն” է ցուցաբերում միջազգային հարաբերություններում և պաշտպանում է միջազգային ահաբեկչությունը…Սաուդյան Արաբիայի թագավորը շատ հետաքրքիր է մեկնաբանել ԱՄՆ-ին պաշտպանելու Էր Ռիադի քայլը…”Իրանը դրդում է Սաուդյան Արաբիային,որ պաշտպանի ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին կոորդինացնելու ջանքերը “տարածաշրջանում անվտանգություն հաստատելու համար”…”,-հայտարարել է ալ Սաուդը…Հավելեմ,որ միակ երկիրը տարածաշրջանում,ով պաշտպանեց ԱՄՆ նախագահ Դ.Թարմփի հոկտեմբերի 13-ի այն հայտարարությունը,որ 2015 թ-ին Իրանի հետ ստորագրված “միջուկային գործարքը” խախտվում է Թեհրանի կողմից և ժամանակն է,որ Վաշինգտոնը դրանից հրաժարվի և ակտիվացնի հակաիրանական քաղաքականությունը՝հենվելով ԱՄՆ-ի տարածաշրջանային գործընկերների վրա,դա Իսրայելն էր…
Իսրայելից հետո Թրամփին պաշտպանեց նաև հրեաների ոխերիմ “թշնամի” Սաուդյան Արաբիան,ով 1948 թ-ից ի վեր հրեական պետությունը համարում է արաբական և բոլոր մահմեդակաների գլխավոր թշնամին…Սակայն սաուդացիները ևս մեկ անգամ ապացուցեցին,որ քաղաքակնությունը այնպիսի բան է,որտեղ չկան մշտական թշնամիներ և շատերը գործում են՝”Թշնամուս թշնամին իմ ընկերն է…” կարգախոսով…Այս պարագայում ատելությունը Իրանի նկատմամբ այնքան մեծ է,որ Էր Ռիադը և Թել Ավիվը դառնում են բացահատ դաշնակիցներ…Իսկ ինչու՞ “բացահայտ”…Քանի որ այս տարվա հունիսի սկզբին տեղի ունեցած “Քաթարյան ճգնաժամի” թեժ պահին Դոհան կոմպրոմատներ հրապարակեց միջազգային ԶԼՄ-ներում,ըստ որի արաբական և մահմեդական աշխարհում առաջատար դիրք զբաղեցնող Սաուդյան Արաբիան շատ վաղուց է համագործակցում Իսրայելի հետ,որը մեծ հարված էր ալ Սաուդների համար…
Հ.Գ.Թրամփի ելույթին արձագանքեցին Բրյուսելից և Թեհրանից ևս…Դրանք համահունչ էին.ԱՄՆ-ն չի կարող միակողմանի դուրս գալ այդ պայմանգրից…»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ