14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարները կհանդիպեն Բաքվում

Սեպտեմբերի 6-ին Բաքվում տեղի կունենա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների 6-րդ ժողովը: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի արտգործնախարարությունը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ արտգործնախարարները ժողովի ժամանակ կքննարկեն երեք երկրների՝ տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող հարցեր: Բացի այդ կխոսվեն եռակողմ նախագծերի  մասին: Սպասվում է, որ ժողովի ավարտից հետո արտգործնախարարները կստորագրեն ընդհանուր հայտարարություն […]

Ոչ մի տարօրինակ ու արտառոց բան չեղավ. Ալեքսանդր Իսկանդարյան (տեսանյութ)

 «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը չի կարծում, որ արտառոց բան կա նրանում, որ Հայաստանը որոշեց չմասնակցել Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին: «Նման դեպքեր ժամանամ առ ժամանակ լինում են, լինում են միջոցառումներ, որոնց Հայաստանը մասնակցում է, լինում է, որ չի մասնակցում: Ընդհանուր առմամբ ոչ մի տարօրինակ ու արտառոց բան չեղավ: Հիմա Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերությունները շատ բարձր […]

Չի ներում. Ժողովուրդ

Աժ նախագահ Արա Բաբլոյանը նախորդների համեմատ ւսվելի խիստ է եւ չի ներում ոչ մի բացթողում։ Նախորդ բոլոր գումարումների ժամանակ էլ Աժ նիստերից ամենաշատ բացակայություններ ու­նեցող պատգամավորի աշխատավարձից պետք է պահումներ արվեին, սակայն խորհրդարանի նախորդ ղեկավարների կողմից դա ներվել է։ Սակայն ի տարբերություն մյուսների՝ Արա Բաբլոյանն այդ հարցում բավական խիստ է, եւ թեկուզ մեկ անհարգելի բացակայության […]

Հրաժարվեց. Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկություններով՝ վերջերս լարվել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի հարաբերությունները։ Ու հիմա, ինչպես պնդում են մեր աղբյուրները, Սամվել Կարապետյանը հրաժարվել է Հայւսստանում մեծ ներդրումներ անելու ծրագրերից։ Սինչդեռ երբ ժամանակին Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ, Ս. Կարապետյանը հայտարարել էր ներդրումների, այդպես նաեւ կառավարությանը նպաստելու իր մտադրությունների մասին։ […]

ՊՆ-2. Սերժ Սարգսյանը ձեւավորում է երկրորդ հենարանը. Ժամանակ

Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ԱԻՆ աշխատողի օրվա առիթով, նաև եղել է նախարարությունում և մասնակցել փրկարարներին նվիրված խաչքար-հուշարձանի բացմանը: Վերջին օրերին Հայաստանում «արտակարգ իրավիճակի սրված ռեժիմի» համատեքստում Սերժ Սարգսյանի այդ քայլերը ակնհայտորեն աջակցություն են ԱԻՆ նախարար Դավիթ Տոնոյանին, որն այս օրերին հայտնվել էր սուր քննադատության ներքո, իհարկե՝ այսպես ասած, ոչ այնքան պատճառով, որքան […]

Բեռլինը Եվրոպային կոչ է անում խստացնել Թուրքիայի նկատմամբ դիրքորոշումը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը եվրոպական երկրներին կոչ է արել Թուրքիայի նկատմամբ իրենց դիրքորոշումը կոշտացնել: Ըստ թուրքական «Haber10» լրատվական կայքի՝ Գաբրիելը Թուրքիայի եվրաանդամակցության շուրջ ընթացող բանակցությունները «անհեթեթություն» բառով է որակել, բայց միևնույն ժամանակ ընդգծել է, որ Գերմանիան կողմ չէ բանակցությունները դադարեցնելու պահանջներին: Արտաքին գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է, որ Գերմանիան Թուրքիայի նկատմամբ խստացրել է դիրքորոշումը, […]

«Այն ժամանակ երևի Ադրբեջանն այդ ճնշումներին նույն ձևով չի դիմացել»

ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի չմասնակցելու որոշմանն այսօր զուգահեռներ են տարվում Ադրբեջանի մասնակցությունը: Փորձագետներից ոմանք ասում են, որ Հայաստանը չի մասնակցում, քանի որ Ադրբեջանն է մասնակցում: Մեկ այլ խումբ էլ, որ կարծում է, որ ռուսական ճնշման պատճառով է կայացվել նման որոշումն, ընդգծում է, որ Ադրբեջանը կարողանում է մասնակցել՝ Ռուսաստանին արհամարհելով: Henaran.am-ի հետ զրույցում «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» […]

Ավարտվել է կանադացի խորհրդարանականների փաստահավաք առաքելությունն Արցախում

<<Մեկ ազատ աշխարհ>> միջազգային կազմակերպությունն ավարտել է իր քառօրյա փաստահավաք առաքելությունն Արցախում: Կազմակերպության նպատակն էր հավաքել և ուսումնասիրել  2016 թ. ապրիլին  տեղի ունեցած ռազմական գործողությունների մասին տեղեկատվությունը: Օգոստոսի 30-ից  սեպտեմբերի 2-ը Կանադայի Համայնքների պալատի պատգամավորներ Թոնի Քլեմենտը և Ռաչեր Հարդերը <<Մեկ ազատ աշխարհ>> միջազգային կազմակերպության նախագահ և հիմնադիր Մաջեդ էլ Շաֆիի գլխավորությամբ ալցելել են Արցախ: […]

Երեք տարբերակ

«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը 3 տարբերակ է տեսնում ՆԱՏՕ-ի զորավարժությունների մասնակցությունից հրաժարվելու Հայաստանի որոշման մեջ: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ նախևառաջ կարևոր է հիշել, որ Ադրբեջանն է այս անգամ մասնակցում այդ զորավարժություններին, և հենց սա կարող է լինել պատճառ, որի համար Հայաստանը վերջին պահին հրաժարվեց: «Այս դեպքում […]

«Անամոթ, բա ասում էիր՝ անաչառ եմ…». Գևորգ Սաֆարյանի գործով վճիռ կայացվեց

Այսօր՝սեպտեմբերի 4-ին  վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց  ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանի բողոքի քննությունը:  Վերադառնալով խորհրդակցական սենյակից դատավոր  Անդրանիկ Մնացականյանը հայտնեց, որ Գևորգ Սաֆարյանի պաշտպանի բողոքը մերժվում է և ուժի մեջ է մնում առաջին ատյանի որոշումը: Դահլիճում հավաքվածները սկսեցին բղավել. «Անամոթ, բա ասում էիր՝ անաչառ եմ…»: Գևորգ Սաֆարյանը վճիռը լսեց նստած և վերջում պատասխանելով լրագրողներին` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի