14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Կարեն Կարապետյանը կհաջողի միայն մի դեպքում»

«Անժխտելի է, որ մենք շատ անհաջող իշխանություններ ունենք։ Վերջին տասը տարվա ընթացքում ի՞նչ   նվաճում ենք ունեցել․  ինքներդ դատե՛ք․ ոչ մի ոլորտում հաջողություն չենք  գրանցել։ Ո՛չ մեր երկրի տնտեսությունն է զարգացել, ոչ արժեհամակարգ էլ ավելի լավը դարձել․ բոլոր ճակատներում տանուլ ենք տալիս։ Միգուցե ասածիս մեջ սուբյեկտիվություն կա։  Ոչ ոք տասը տարուց ավելի չպիտի  լինի երկրի […]

Առուշ Առուշանյանը նշանակվել է Գորիսի քաղաքապետի պաշտոնակատար

Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Առուշ Առուշանյանը նշանակվել է Գորիսի քաղաքապետի պաշտոնակատար: ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Առուշ Գագիկի Առուշանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի համայնքի ղեկավարի պաշտոնակատար», – նշվում է վարչապետի որոշման մեջ: Հիշեցնենք, որ նախկին քաղաքապետը հրաժարական է ներկայացրել: Ընտրությունները կկայանան նոյեմբերի 5-ին:

Թուրք իրավապաշտպանին բանտում արգելել են կարդալ հայկական «Ակոս» թերթը

Թուրքիայի «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) պատգամավորներ Շենալ Սարըհանն ու Ջանդան Յուջեերն այցելել են հուլիսի 5-ին Ստամբուլի Բույուքադա կղզում ձերբակալված, այնուհետև կալանավորված իրավապաշտպաններին: Ըստ հայկական «Ակոս» թերթի կայքի՝ կալանավորված իրավապաշտպանները պատգամավորներին հայտնել են, որ Թուրքիայում շարունակվող արտակարգ դրության պատրվակով կալանավայրում ոտնահարվում են իրենց մի շարք իրավունքներ (տեղեկատվություն ստանալու, սոցիալական միջոցառումներին մասնակցելու, փաստաբանների հետ հանդիպելու և այլն): Թուրքիայում […]

Մի քիչ համբերեք. Պյոտր Սվիտալսկին՝ հայերին

Հայաստանի և Եվրամիության միջև նախաստորագրված համաձայնագրի տեքստը գաղտնի է, քանի որ դա աշխատանքային ընթացակարգ է: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարեց Եվրամիության պատվիրակության դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Այս տեքստերը մնում են գաղտնի, մինչև նրանք չեն ստորագրվում, ինչո՞ւ պետք է այդպես լինի, կան բազմաթիվ պատճառներ: Հիմնական պատճառն այն է, որ համաձայնագիրը, քանի դեռ ստարգրված չէ, նախագիծ է և […]

Էրդողանի հետ Թուրքիան երբեք ԵՄ անդամ չի կարող դառնալ․ Օզդեմիր

Գերմանիայի «Կանաչների» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը հայտարարել է, որ էրդողանական Թուրքիան երբեք Եվրամիության անդամ չի դառնա: «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության համաձայն՝ Օզդեմիրը կոչ է արել ԵՄ-ին՝  ավելի իրատեսական և արժեքների վրա հիմնված արտաքին քաղաքականություն վարել: Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նման ավտորիտար լիդերների հետ հարաբերություններում  պետք է […]

Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն. պատասխանում է ԵՄ դեսպանը

«Մենք պատրաստ ենք շարունակել մեր համագործակցությունը, Եվրամիությունը տրամադրել է էական աջակցություն ընտրական գործընթացներում, և մենք հավատում ենք, որ դա ճիշտ ներդրում էր: Մենք ունենք լավ քննարկումներ մարդու իրավունքների վերաբերյալ, երկխոսությունն այս առումով ամենակառուցողականներից է, և այն փաստը, որ Հայաստանը միակ երկիրն է տարածաշրջանում, որտեղ մենք ունենք մարդու իրավունքների  բյուջետային աջակցության ծրագիր, ցուցանիշն է նրա, որ […]

Հայերը պիտի որոշեն, թե ինչն է լավ իրենց երկրի համար. Պ. Սվիտալսկի

ՀՀ-ում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին հիմքեր ու պատճառներ չի տեսնում, որպեսզի աշնանը նախատեսված ԵՄ-ի հետ նախաստորագրված համաձայնագիրը չստորագրվի. այս մասին դեսպանը հայտարարեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: «Ես չեմ տեսել ոչինչ, որի պատճառով այս համաձայնագրի ստորագրումը չկայանա, այն շատ կարևոր է ապագայի համար, Հայաստանը ազատ երկիր է,  սա հայերի որոշելիքն է, իրենք պիտի որոշեն, թե ինչն […]

Եվրոպան սահմանները չեն, արժեքն ու մշակույթն է

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր ողջունեց ու շնորհավորեց «Հայաստանի մարզերում Եվրաակումբներ» ծրագրի շրջանակներում շարադրությունների մրցույթի հաղթողներին: Մրցույթը  հայտարարվել է ամռանը «Եվրոպայի օրեր»-ի շրջանակներում: Դեսպանը նշեց, որ հպարտ է, որ նման խելացի երեխաներ կան Հայաստանում: 70-ից ավել մարդիկ են մասնակցել մրցույթին, և նրանք իրենց գրվածքներում ներկայացրել են պատկերացումները Եվրոպայի […]

ՀՀ քաղաքացիների կողմից ներկայացված հայցերը հիմնավոր կգտնվեն. Գ. Կոստանյան

Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործությունների մասին ՀՀ քաղաքացիների կողմից հայցեր էին ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Խորհրդարանում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանն ասաց, որ ներկայացված հայցերը անխոցելի հիմքեր ունեն եւ ամբողջական են: «Մեր հիմքերը բավական անխոցելի են, քանի որ Ադրբեջանի ԶՈւ կողմից իրականացվել են կյանքի իրավունքի դեմ քայլեր, եղել […]

Թուրքիայում ապամոնտաժել են Էրդողանի արձանը

Թուրքիայի Շանլըուրֆա (պատմ. Եդեսիա) նահանգի Հառան շրջանում ապամոնտաժվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արձանը: Թուրքական «Doğan» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ հուշարձանը, որը բաղկացած էր տանկից, և այն ձեռքի նշանով կանգնեցնող Էրդողանի արձանից, նվիրված էր 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին:  Նշվում է, որ մինչև Էրդողանի արձանն ապամոնտաժելն այն հասցրել էին մեկ անգամ փոխել, քանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի