Հայ-լիտվական առևտրատնտեսական համագործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի. վարչապետ
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության կառավարական պատվիրակությանը, որի կազմում են էկոնոմիկայի նախարար Մինդաուգաս Սինկեվիչիուսը, սոցիալական ապահովության և աշխատանքի նախարար Լինաս Կուկուրաիտիսը, պաշտոնատար այլ անձինք: Պատվիրակությունը Հայաստանում է՝ առևտրատնտեսական համագործակցության հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում: Վարչապետն ընդգծել է, որ նման ներկայացուցչական պատվիրակության այցը վկայում է երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունների մասին, […]





































