29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Կապացուցեմ «Իգլա»-նորտեղից ա , ով ա բերել ու ում գարաժիցա».Բաբայանը ցուցմունք է տալիս

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հոկտեմբերի 30-ին շարունակվեց  «Իգլա»-ի գործով դատաքննությունը:

Այսօրվա դատական նիստում ցուցմունք է տալիս ամբաստանյալ,ԼՂՀ  Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը:

Բաբայանը հենց սկզբից հայտարարեց, որ ինքը ոչ մի հանցանք չի գործել և որևէ արարքի մեջ մեղավոր չի: Սամվել Բաբայանը ներկայացրեց այս գործին իրեն կապող հանգամանքները: Նրա խոսքով ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը իրեն ասել է, որ ուզում է Բանակին նվիրելու համար գնել «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համակարգ և ցանկանում է առաջարկվող հրթիռը ցույց տալ իրեն, հասկանալու համար արժե վճարել 40 հազար դոլար, թե ոչ: Ինքը նայել է և ասել, որ «Իգլա»-ն երեք համակարգից բաղկացած կոմպլեքս է, իսկ առաջարկվածը ընդամենը «տրուբա» է և կիրառելի չէ:

«Առաջարկեցի նրան այդ «Իգլա»-ն տանել իր ծառայած տարածքը՝ Արցախ, դնել արկղի մեջ և թաղել, որովհետև իր մոտ հայտնաբերվելու դեպքում քրեական մեղադրանք կառաջադրվի: Դրանից հետո Սանասարը պետք է դիմեր որևէ աֆիցերի, որ դա հանի հողի տակից և հանձնի»,-նշեց Սամվել Բաբայանը:

Բաբայանը կրկին ընդգծեց, որ ինքը Սանասարի ծրագրի հետ կապ չի ունեցել ու ընդամենը խորհուրդ է տվել. «Նախ «Իգլա»-ն 40 հազար չարժի, ես դա շատ լավ գիտեմ, պետք եղած ժամանակ էլ գնել եմ ու  18 հազար դոլարի կարգի է, իսկ էստեղ «Իգլա» չկար, ընդամենը «տրուբա» է »:
Նախագահող դատավոր Արշակ Վարդանյանի հարցին, թե Բաբայանը տեղյակ է եղել, որ «Իգլա»-ն ձեռք է բերվել Վրաստանից, Սամվել Բաբայանը արձագանքեց. « Ես կարծում եմ Վրաստանից էլ չի: Ես կապացուցեմ, որտեղից ա , ով ա բերել ու ում գարաժիցա»,-ասաց Բաբայանը:

Բաբայանի քննությունը շարունակվում է:

Նշենք, որ Արմեն Պողոսյանն էլ մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:

Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին Կարեն և Անդրանիկ Քոչարյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արմեն Պողոսյանին՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նշենք, որ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով անցնում են 7 մեղադրյալ, և նրանցից երեքը՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը գտնվում են կալանքի տակ, իսկ մյուս չորսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ