13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Մոսկվայի հետ 100 մլն դոլարի նոր վարկի մասին համաձայնագիրը կստորագրվի մինչև 2017-ի ավարտը․ դեսպան

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը РИА Новости-ին ասել է, որ հուսով է, որ Մոսկվայի հետ 100 մլն դոլարի նոր վարկի մասին համաձայնագիրը կստորագրվի մինչև 2017-ի ավարտը: Այն կտրամադրի Հայաստանին արդիական սպառազինություն և ռազմատեխնիկա գնելու նպատակով։

«ՀՀ կառավարությունը հավանություն է տվել համաձայնագրին: Ստորագրման կոնկրետ ամսաթիվ չկա, բայց, հուսով եմ, մինչև տարեվերջ դա կարվի»,-ասել է դեսպանը։

Հայաստանի կառավարության կողմից հոկտեմբերի 12-ին հավանության արժանացած համաձայնագրի նախագծի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունը հայկական կողմին կտրամադրի պետական արտահանման վարկ ռուսական արտադրության ռազմական արտադրանքի մատակարարման ֆինանսավորման համար:

Համաձայնագրի նախագծում  նշվում է, որ վարկը, տարեկան 3 տոկոսադրույքով է, տրվում է 15 տարի մարման ժամկետով: 2018-2022 թվականներին Հայաստանը պետք է օգտագործի վարկային միջոցները:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ