10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ռուզաննա Խաչատրյանը «խփում» է Վիգեն Սարգսյանի՞ն

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը մեծ աղմուկ բարձրաձցրեց, ինչի առնչությամբ պարզաբանում պետք է ներկայացնի ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

«Տպավորություն է, որ տիկին Խաչատրյանը խոսում է Վիգեն Սարգսյանի մասին։ Ճիշտ կլինի, որ այս իրավիճակում պաշտպանության նախարարը հստակ պարզաբանումներ տա 1992 թվականին իր՝ բանակ չզորակոչվելու պատճառների մասին ոչ թե բանավոր, այլ թղթային: Վիգենի կենսագրության մեջ արված էն գրառումը, որ 2000-ի սկզբին ծառայության է անցել բանակում, անպատշաճ վարքագիծ է, որովհետև նա Սերժ Սարգսյանի կաբինետում է ծառայել։ Մեր պնդումը շարունակում է մնալ նույնը՝ զարտուղի ճանապարհներով ազատվողների 90-ը տոկոսը դա անում է առողջական պատճառներով, օրինագիծը այդ հարցը չի ծածկում»,- նշեց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը` Ռուզաննա Խաչատրյանը, 2 օր առաջ արված գրառման մեջ անդրադարձել էր մի պաշտոնյայի, որն այսօր մատ թափ տալով «Զինծառայության մասին» օրենքն է պաշտպանում, սակայն ժամանակին խուսափել է ծառայությունից։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ