10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ստրկամտությունը չափ ու սահման չունի (տեսանյութ)

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Թուրքմենստանի Անկախության օրվա կապակցությամբ երկրի նախագահ Ղունբանղուլի Բերդիմուհամեդովն ընդունել է Թուրքմենստանի մարզերի ղեկավարներին և կառավարության անդամներին,ովքեր Բերդիմուհամեդովին են տեղեկացրել իրենց հաջողությունների մասին և նախագահին են նվիրել ոսկյա արձաններ…

Ոսկյա արձանների դիմաց Բերդիմուհամեդովը մարզերի ղեկավարներին և կառավարության պաշտոնյաներին պարգևատրել է շքանշաններով…Սակայն համացանցում մեծ աղմուկ է բարձրացել,երբ օգտատերերն ունկնդրել են,թե ինչպես են թուրքմեն պաշտոնյաներն ընդունում այդ շքանշանները….Գրեթե բոլորը,ով մոտեցել է Բերդիմուհամեդովին խոնարհված է եղել,իսկ շքանշանը ստանալուց հետո էլ այն մի քանի անգամ համբուրել է և դրել է ճակատին…

Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը ոչնչով չի տարբերվում իր նախորդից՝Սափարմուրադ Նիյազովից,ով իրեն համարում էր թուրքմենների հայր՝Թուրքմենբաշի,իսկ իր կենդանության օրոք էլ իր՝պաշտելիի անունով քաղաքներ էր կոչում և բոլոր բնակավայրերում իր ոսկեզօծ արձանները կամ կիսանդրիները կանգնեցնում…

Թուրքմենստանի ներկա նախագահը ոչնչով չի ուզում զիջել Նիյազով-Թուրքմենբաշիին…Վառ օրինակն՝այսպիսի խայտառակ շոուներն են…

Հ.Գ.Իմ կողմից ավելացնեմ,որ ՍՏՐՈՒԿ մարդուց նողկալի և վտանգավոր բան չկա…Պատկերացնում եմ, եթե Դերդի մուհամեդովը զրկվի իշխանությունից ինչեր են ասելու վերջինիս հասցեին այս ոչնչությունները,որոնք այսօր նրա ձեռքից շքանշան ստանալու համար «պպզած» են մոտենում նրան,իսկ ստացած մեդալներն էլ պաչում են…»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ