09 Մայիսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գագիկ Պողոսյանն իր իսկ ցանկությամբ չի առաջադրվում Արտաշատում. Կ. Պողոսյան (տեսանյութ)

Դեռ մինչև հոկտեմբերի 5-ը ժամանակ կա, և մենք դիրքորոշում կհայտնենք, դաշինքը դեռ վերջնական որոշում չունի. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանը՝ խոսելով Արտաշատի ընտրություններից: Նա նշեց նաև, որ իր ազգականը, ով ենթադրվում էր, որ լինելու է թեկնածուն, իր իսկ որոշմամբ է որոշել չառաջադրվել:  Ոչ Գագիկ Պողոսյանը չի մասնակցելու Արտաշատի քաղաքապետի ընտրություններին»։ Կարինե […]

Ինչքան ես շատ գումար ունենամ, այնքան ժողովուրդը շատ կօգտվի. Վարդան Ղուկասյան (տեսանյութ)

Օրերս հայտնի դարձավ, որ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը դիմել է խորհրդարանի աշխատակազմ, որպեսզի վճարեն իր՝ Երևանի վարձով տան գումարը, քանի որ օրենքը դա թույլ է տալիս: Henaran.am-ի հարցին, թե ապա հետո ինչու է հետ վերցրել այդ դիմումը, նա չցանկացավ մանրամասնել. «Ինչքան ես շատ գումար ունենամ, այնքան ժողովուրդը շատ կօգտվի»,-իր նախնական որոշումը նա այսպես […]

«Ինքս այդ պաուզայի սկզբունքը պահել եմ մինչև 2013 թվականը». «Ելքի» հարցը՝ խորհրդարանում

Ազգային ժողովում քննարկման է դրվել Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու վերաբերյալ «Ելք. խմբակցության առաջարկով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: Նկատենք, որ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովում այս հարցը բացասական եզրակացություն ստացավ, սակայն ըստ կանոնակարգի՝ հարցը ևս մեկ անգամ էլ կարող է քննարկվել նաև լիագումար նիստում: Հիմնական զեկուցողը՝ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մշտապես ասում են, […]

Հայ-ռուսական համատեղ հայտարարություն

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը՝ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեն՝ կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչեւի գլխավորությամբ սեպտեմբերի 29-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում անցկացրել են համատեղ նիստ: Նիստի արդյունքում երկու խորհրդարանների գործընկեր հանձնաժողովների նախագահներն ստորագրել են համատեղ հայտարարություն, ինչը բարձր է գնահատում ռուս-հայկական դիվանագիտական 25-ամյա հարաբերությունների ընթացքում ձեւավորված […]

«Ամեն ինչ լավ ա, չաղ ու բախտավոր, ողջ ըլնենք, օջախի կենացը»

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի համար զավեշտալի է ՀՀ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի խոսքերը,  թե 1/3-րդ-ով հնարավոր է նիստ անել։  «Այս դահլիճում քանի անգամ է մեկ երրորդով արտահերթ նիստ հրավիրվել։ Էդ Հանրապետական մեծամասնությունը ի՞նչ էր անում այդ արտահերթ նիստերը, բոյկոտում էր։ Էդ մեկ երրորդով նիստերը չէին կայանում։ Հիմա էլ եկել եք ասում եք՝ մեկ-երկու […]

Թուրքիան հսկայական քայլերով հեռանում է ԵՄ-ից․ Եվրահանձնաժողովի նախագահ

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Թուրքիան հսկայական քայլերով հեռանում է Եվրամիությունից (ԵՄ): Ըստ թուրքական  «Aydinlik» լրատվակայքի՝ Յունկերը այդ մասին ասել է գերմանական   «Bild» պարբերականի հետ զրույցում: Նա, խոսելով ԵՄ-Թուրքիա հարաբերությունների մասին, շեշտել է, որ չպետք է թույլ տալ Անկարային եվրաանդամակցության հարցում ունեցած անհաջողությունները բարդել ԵՄ-ի վրա: «Թուրքիայում  մի մեծ շերտ կա, […]

Սարսափելի չէ, մտահոգիչ չէ. պատգամավորը՝ պետական պարտքից (տեսանյութ)

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը վստահեցնում ՝ արտաքին պետական պարտքի համար պետք չէ անհանգստանալ, թիվը մտահոգիչ ու սարսափելի չէ: Այս մասին նա նշեց ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե պետական բյուջեի նախագծով կրկին առաջարկվում է պետական պարտքն ավելացնել, արդյոք սա մտահոգիչ չէ.     «Մտահոգիչ չէ։ Շատ զարգացած երկրներում ՀՆԱ-ի և արտաքին պարտքի հարաբերակցությունը շատ ավելի […]

«Ընդդիմությունը պիտի խոսի այնքան չափով, ինչքան նրան մանդատ է տրված»

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի երկրորդ ընթեցմամբ քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ որևէ նոր բան չեն հորինում, բարեփոխված Սահմանադրությանը համապատասխանեցնելու խնդիր կա: «Գործող օրենքում կար հակասություն: Մի դրույթում գրված է մեկ երրորդ, մյուսում՝ մեծամասնություն: Դա վերացնելու համար Կառավարությունն ու քաղաքական եզրակացությունն եկել են […]

Շիմպանզեներ, օրանգուտաններ. խորհրդարանում «թեժ» է

Այսօր «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթեցմամբ քննարկման ներկայացվեց ԱԺ լիագումար նիստում: Քննարկումն անցավ բավական «թեժ» մթնոլորտում: Նախ «Ծառուկյան խմբակցության» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե դեմ են քվեարկելու, քանի որ Կառավարության ներկայացուցիչ Վաչե Տերտերյանը նախորդ քննարկմանը հայտարարել էր, թե սկզբունքորեն դեմ չէ, որպեսզի օրենքում պահպանվի […]

Երկու քարի արանքում. Իրավունք

Մինչ «Ծառուկյան» դաշինք խորհրդարանական խմբակցության ղեկավար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, որ ՀՀ վարչապետն իր ընկերն է, այդ ընթացքում իրեն պատկանող հիմնարկներում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն սկսել է իրականցնել ստուգումներ։ Դրան զուգընթաց փոխվել է նաեւ Աժ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հռետորաբանությունը։  Օրինակ՝ նրանցից Սերգեյ Բագրատյանը լրագրողների հետ զրույցում շեշտում է. «Իհարկե, դժգոհ ենք կառավարության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի