Նախագահն ընդունել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլերին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլերին, ով Հայաստան է ժամանել մասնակցելու «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումներին: Ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը կարևորել է Հայաստանում ավանդաբար անցկացվող «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների շարքը՝ լայն հասարակությանը Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին պարբերաբար իրազեկելու տեսանկյունից: Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Հայաստանի համագործակցությունը զարգանում է բնականոն […]





































