Ո՞ր ծրագով եք դառնալու 4 միլիոն. Սարգսյանն՝ իշխանությանը (տեսանյութ)
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասում է, որ իշխանությունները չեն կարող խոսել հաջողության մասին, որովետև ոչ մի ոլորտում գրանցված հաջողություն չկա: «Ինչպե՞ս կարելի է խոսել որևէ հաջողության մասին, երբ երկրի բնակչության կեսն աղքատ է, ինչ է արվում, որպեսզի միլիարդատերի դիմաց չլինի գերաղքատը:
Խոսվում է 4 միլիոնանոց Հայաստանի մասին, ո՞ր ծրագով եք դառնալու 4 միլիոն, երբ արտագաղթը շարունակվում է, պոտենցիալ չկա, որ դա չզարգանա, այս հանգիստ իրավիճակը զուտ մարդկային տեսակետից անհասկանալի է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, սակայն նկատեց, որ կան բազմաթիվ ոլորտներում առաջընթացներ, նույն աղքատ ընտանիքների համար անվճար ծրագրեր են իրականացնում: «Հարուստի ու աղքատի երեխայի մասին եք խոսում, բանակի տարկետման ծրագիրը գալիս է՝ հավասար հնարավորություններ ստեղծելու բոլոր ընտանիքների համար, խնդիրները մենք չենք կոծկում:
Բոլորս էլ ցանկանում ենք շատ արագ արդյունք, բայց նախորդից եկած խնդիրներ կան ու կարճ ժամանակում չեն կարող լուծվել»,-հավելեց նա:
Արամ Սարգսյանը հավելեց՝ մենք ճգնաժամային իրավիճակում ենք, ու առողջ քաղաքացի ունենալու համար պետք է ստվերը, օլիգարխիան, կոռուպցիան ու մենաշնորհը կրճատել: