20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կառավարությունը մերժել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության պահանջը

ՀՀ Կառավարությունը մերժել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիմումը` Վանաձորում արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ` պայմանավորված ՀՀ Սահմանադրական դատարանի հրապարակած վճռով։

Այդ մասին ասված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ, որին կցված է նաև Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի պաշտոնական պատասխանը։

Դրանում, մասնավորապես, նշվում է, որ 2017 թվականի մարտից սկսած Վանաձորում հրավիրվել և անցկացվել են ավագանու նիստեր։

Կառավարության պատասխանն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

« Հարգելի պարոն Մարուքյան, ս.թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած « Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են որոշում ընդունելու համար անհրաժեշտ թվով ավագանու անդամներ:

Առաջնորդվելով օրենքի վերոհիշյալ դրույթով, 2017-ի մարտ ամսվանից սկսած հրավիրվել և անցկացվել են ավագանու նիստեր:

Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին  մասով սպառիչ կերպով սահմանվում են այն բոլոր դեպքերը, երբ կառավարությունը կարող է վաղաժամկետ դադարեցնել ավագանու լիազորությունները: Դրանք են.

1)      Հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը երեք ամսից ավել չեն գումարվում.

2)      Հերթական նստաշրջանի ընթացքում ավագանին երեք ամսից ավելի իր քննարկած հարցերի վերաբերյալ որոշում չի կայացնում.

3)      Ավագանին հերթական նստաշրջանի երեք ամսվա ընթացքում համայնքի ղեկավարի ներկայացրած արտահերթ քննարկման ենթակա նախագծի վերաբերյալ որոշում չի կայացնում:

Ըստ էության, այդ բոլոր դեպքերը կիրառելի են ավագանում կողմից անգործություն դրսևորելու փաստով:

Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ Սահմանադրական դատարանն իր 10.11.2017 ՍԴՈ-1384 որոշմամբ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել է ՀՀ Սահմանադրության

1–ին, 6–րդ, 9–րդ և 179–րդ հոդվածների պահանջներին հակասող, այնուամենայնիվ գտնում ենք, որ Վանաձոր համայնքի ավագանին հրավիրել է նիստեր և ընդունել որոշումներ` տվյալ պահին գործող Օրենքի կարգավորումների համաձայն, և այդ գործողություններն, ըստ էության, հնարավոր չէ որակել որպես ավագանում անգործության դրսևորում։

Հաշվի առնելով վերոգրյալը, գտնում ենք, որ ՀՀ կառավարությունը չունի բավարար իրավական հիմքեր` Օրենքի 69-րդ հոդվածի 1–ին մասով իրեն վերապահված լիազորության, այն է` Վանաձորի համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու իրականացման համար»։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանում «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների 26 պատգամավոր վիճարկել էին «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, 69-րդ հոդվածի 1-ին մասը։  Բացի այդ, ՍԴ-ում վիճարկվել էր Վանաձորի համայնքի ավագանու առաջին նիստի՝ 2017թ. մարտի 31-ի N 2-Ն, 7-Ն, 8-Ն, 9-Ն որոշումները։

Սահմանադրական դատարանը Վանաձորի ավագանու նիստերը հակասահմանադրական էր ճանաչել։

Հիշեցնենք, որ փակ գաղտնի քվեարկությամբ Վանաձորի քաղաքապետ է ընտրվել Մամիկոն Ասլանյանը, չնայած երեք կուսակցությունները գրավոր հաստատել էին, որ պաշտպանում են Քրիստ Մարուքյանի թեկնածությունը: 

Ընդդիմությունը բոյկոտել է, ու չի մասնակցում ավագանու նիստերին:

Սահմանադրական դատարանի վճռից հետո «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դիմել էր ՀՀ Կառավարությանը` պահանջելով Վանաձորում անցկացնել արտահերթ ՏԻՄ ընտրություններ։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ