06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Ո՞ւմ էր ակնարկում Սերժ Սարգսյանը

Իշխանությունում նոր մարդիկ կլինեն միայն մեկ դեպքում, եթե 2018-ի ապրիլին արդեն նոր վարչապետ լինի, այսինքն՝ նոր անձ. Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ խոսելով նախագահի հարցազրույցի այն հատվածից, որտեղ նա ասում է, որ հեռացած պաշտոնյաներին նոր շանս կարող է տրվել: Հարցին, թե դա կարող է վերաբերբել նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, Բադալյանը պատասխանեց. «Գիտեք ինչ. բոլորը կարող են այդ խոսքի տակ հասկացվել: Այո, այդ խոսքը կարող էր և  Հովիկ Աբրահամյանին վերաբերել, բայց ոչ ոք չի կարող վստահաբար հաստատել, թե հենց նրան էր ուղղված կամ որևէ կոնկրետ մեկին էր ուղղված: Դա ոչ ոք չի կարող պնդել»:

 Ըստ Արմեն Բադալյանի՝ փոփոխություններ կարող են լինել, եթե մի անձը մյուսով ուղղակի չփոխարինվի՝ փոխելով պաշտոնի վայրը: «Այսինքն՝ տեսանք, որ նոր վարչապետի հետ նոր կադրեր եկան, բայց ինչո՞վ ենք նրանք տարբերվում նախորդներից: Ոչնչով, ըստ էության»,-նկատեց մեր զրուցակիցը:

Նա հավելեց. «Ամբողջ աշխարհում ընդունված է, որ նոր մարդիկ են գալիս իշխանության, նաև հենց քաղաքական դաշտ, եթե քաղաքականություն է փոխվում, որովհետև երբ նոր մարդը գալիս է հին քաղաքական համակարգ, շատ կարճ ժամանակ հետո նա չի տարբերվում նախորդից: Վառ օրինակն արդեն նշեցի»,-եզրափակեց նա: 

Նախագահ Սարգսյանը, մասնավորապես, ասել էր. «Ես շատ խորը հարգանք ունեմ նրանց նկատմամբ, ովքեր երբևէ ծառայել են Հայաստանի Հանրապետությանը, բայց իմ ասածը չի նշանակում, որ այդ մարդիկ անփոխարինելի են, կամ այդ մարդիկ մշտապես պետք է լինեն ծառայության մեջ։ Իմ ասածը չի նշանակում, որ ովքեր 
գնացել են, գնացել են հավերժ, հավիտյան»:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ