28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Որքան բարեկեցիկ ապրի իրանցի ժողովուրդը, այնքան դա օգտակար է Հայաստանին. Ս. Սարգսյան

«Մենք մեր դիրքորոշումը մշտապես հայտնել ենք, արտահայտել ենք հրապարակավ, արտահայտել ենք մեր հանդիպումների ժամանակ, և մենք համարում ենք, որ բանակցությունների արդյունքում ձեռք բերված պարտավորությունները բխում են, առաջին հերթին, եթե դիտարկենք մեր տեսանկյունից՝ մեր շահերից, բխում են նաև կողմերի շահերից: Ուստի` ցանկալի է, որպեսզի այդ համաձայնագիրը պահպանվի և ցանկալի է, որ այդ համաձայնագրի դրույթներն իրականացվեն: Կարծում եմ, ի վերջո, մենք պետք է մտածենք հետևյալ կերպ՝ որքան բարեկեցիկ ապրի իրանցի ժողովուրդը, այնքան դա օգտակար է Հայաստանին»,-«Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք փաստը, որ ԱՄՆ նախագահը կասկածի տակ է դնում Իրանի միջուկային ծրագիրը, կարող է վտանգել հայ-իրանական ծրագրերը:

«Դա կարևոր է, որովհետև կաշխուժանա առևտուրը, տուրիստական հոսանքները, մեր շփումները։ Ի վերջո, հանրությունը բաղկացած է անհատներից, սուբյեկտներից, և որքանով բարեկեցիկ լինեն այդ սուբյեկտները, այնքանով բարեկեցիկ կլինի նաև ամբողջ հանրությունը: Իրանը մեզ բարեկամ երկիր է, Իրանի հետ մենք շփվելու հազարամյակների փորձ ունենք, և այսօրվա առևտրաշրջանառության ծավալները մեզ չեն բավարարում, այսօրվա տնտեսական համագործակցության մակարդակը մեզ չի բավարարում, այստեղ հսկայական ներուժ կա, և այդ ներուժի իրացման համար անհրաժեշտ է Իրանում կայունություն, խաղաղություն. այդ, դեպքում մենք կարող ենք այդ խաղաղության ու կայունության պտուղները քաղել»,- ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ