28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Տղամարդկություն ունեցիր, իրա դեմը խոսա. վիճաբանություն Ազգային ժողովում

Խորհրդարանում անցկացվող «ՀՀ-ում մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ» թեմայով քննարկումներից հետո Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանի և «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանի միջև վիճաբանություն սկսեց: Փոխնախարարը նկատողություն արեց հնչեցրած մեղադրանքների համար՝ ուղղված Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանին, թե նրա ձախողած սկրինինգային ծրագրով տասնյակ կանայք հիվանդացել են և մահացել: Քրմոյանը պահանջեց  կոռեկտ պահել, այն մարդու մասին խոսելիս, ով ներկա չէ և հրավիրեց դուրս հաշիվ պարզելու:

Այվազյանն էլ իր հերթին զգուշացրեց. «Դու ինձ դիտողություն չանես, ստեղ երեխա չկա»: Սուրեն Քրմոյանը շարունակեց. «Տղամարդկություն ունեցի, իրա դեմը խոսա»: «Ես եմ որոշում խոսամ, թե չխոսամ»,-պատասխանեց Հայկ Այվազյանը:

Սուրեն Քրմոյանը նիստից հետո ասաց, թե քննարկվող հարցն իր թեման էլ չէր, ուղղակի լսելով նման հայտարարություններ՝ կարծիք էր հայտնել, որ չի կարելի: «Քննարկում ենք լուծումներ, քաղաքականության թեմաներ, անձը չկա, ֆիքսվում ենք անձի վրա: Իմ դիտարկումը հետևյալն էր, որ եթե անձը կա, քննարկեք քաղաքականություն, ճիշտ են արել, սխալ են արել և այլն: Երբեք նման խնդիր չեմ ունեցել, ուղղակի երբ մարդը չորս, հինգ, վեց անգամ դիտարկում է անում ոչ թե երևույթի մասին, ոչ թե կարգավորման մասին և ոչ էլ օրենքի մասին, այլ խոսում է անձի մասին, ասում ենք՝ գնա, այդ մարդուն իր դիմացը կանգնի, ասա, մենք այստեղ խոսում ենք երևույթների մասին»,-նշեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ