24 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չավուշօղլուն Իրաքի քրդերին կոչ է արել չեղարկել անկախության հանրաքվեն

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է իրաքյան Քուրդիստանի ղեկավարների կողմից  սեպտեմբերի 25-ին  տեղի ունեցած անկախության հանրաքվեն սառեցնելու հետ կապված որոշումը: Ըստ թուրքական «NTV» հեռուստաընկերության լրատվական կայքի՝ թուրք պաշտոնյան ասել է, որ հանրաքվեի անցկակցմամբ՝ Քուրդիստանի ղեկավար Մեսութ Բարզանին մեծ վնաս հասցրեց հենց Իրաքի քրդերին: «Բարզանին այս հանրաքվեով Իրաքի քրդերին բաժանեց և մասնատեց: Քուրդ ժողովրդին հարված հասցվեց: […]

Իրաքը մերժել է Քուրդիստանի անկախության հանրաքվեն սառեցնելու մասին Բարզանիի առաջարկը

Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասութ Բարզանին Իրաքի վարչապետին հայտնել է, որ լարված իրավիճակը մեղմելու համար իրենք պատրաստ են սառեցնել սեպտեմբերի 25-ին Քուրդիստանում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները: Ըստ թուրքական  «Haberler» լրատվամիջոցի՝ Իրաքի վարչապետ Հայդար Իբադին մերժել է այդ առաջարկը,  նշելով, որ հանրաքվեն ոչ թե պետք է սառեցվի, այլ ամբողջովին չեղարկվի: Թեմայի հետ կապված խոսել է Թուրքիայի Եվրամիության […]

Եվրահանձնաժողովի պատգամավորները Թուրքիային կոչ են արել ազատ արձակել բանտարկված լրագրողներին

Բրյուսելում եվրահանձնաժողովի գրասենյակում 5 պատգամավորներ մամուլի ասուլիս են տվել, որի ընթացքում կոչ են արել Թուրքիայի իշխանություններին ազատ արձակել երկրում կալանավորված լրագրողներին:  Թուրքական «Diken»-ը, հղում անելով «Deutsche Welle»-ի թուրքական ծառայությանը, նշում է, որ ասուլիսի ժամանակ պատգամավորներն իրենց ձեռքին պահել են կալանավորված լրագրողների լուսանկարները: Մասնավորապես  եվրահանձնաժողովի իտալացի պատգամավոր Մասսիմո Կաստալդոն իր ձեռքում պահելով թուրքական «Özgür Gündem» թերթի […]

Սիսիանի քաղաքապետի ծննդյան մասկի-շոուն

Այսօր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ԱԺ-ում հայտարարություն արեց Սիսիանի քաղաքապետի՝ երեկ համացանցում տարածված տեսանյութի մասին: Նրա խոսքով՝ քաղաքապետն իր ծննդյան «մասկի շոու» էր կազմակերպել քաղաքապետարանի շենքում. «Սիսիանի քաղաքապետարանը, համայնքապետարանը մասկի շոու կազմակերպելու տեղ չի, քաղաքապետարանի աշխատողներին սեփական լուսանկարով շապիկներ հագցնելու տեղ չի»: Հիշեցնենք,որ նախօրեին համացանցում հայտնվեց տեսանյութ, թե ինչպես են Սիսիանի քաղաքապետարանի աշխատակիցները շնորհավորում […]

Թուրքիայի կողմից S-400 համակարգերի գնումը հետևանքներ կունենա. ՆԱՏՕ

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, գեներալ Պյոտր Պավելն անդրադարձել է Թուրքիայի կողմից Ռուսաստանից S-400 ՀՕՊ համակարգերի գնմանը: Ըստ թուրքական «Gazetekarınca» լրատվական կայքի՝ Պավելը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից նշյալ համակարգերի գնումը կարող է հետևանքներ առաջացնել: «Երկրներն իհարկե ազատ են որոշում ընդունելու հարցում: Բայց նաև ազատ են այդ որոշումների առաջացրած հետևանքների հետ առերեսվելու հարցում»,- նկատել […]

Պաշտպանության նախարարը «պորտը տեղը դրեց»

ԱԺ-ում այսօր շարունակվում էր քննարկումը «Զինապարտության մասին» օրենքում փոփոխությւոնների վերաբերյալ, որով առաջարկվում է վերացնել տարկետման իրավունքը։ «Ելք» խմբակցությունը դեմ է այս նախագծին Վիգեն Սարգսյանը հանդես գալով եզրափակիչ ելույթով անդրադարձավ ընդդիմադիր պատգամավորներին: Դիմեց Էդմոն Մարուքյանին: Ուզում եմ պարոն Մարուքյանին հարցնել շատ հստակ՝ ինչպե՞ս է եղել, որ զինծառայությանը զուգահեռ, բարձրագույն կրթություն է ստացել նույն տարիների ընթացքում։ Այդ […]

Իրանը բացել է Քուրդիստանի հետ սահմանին գտնվող անցակետերից մեկը

Իրաքի իշխանությունների պահանջով, Իրանի Իսլամական Հանրապետությունը (ԻԻՀ)  բացել  է Քուրդիստանի հետ սահմանին գտնվող Բաշմաք անցակետը: Թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության համաձայն՝ այդ մասին  հայտարարել է Քուրդիստանի Սուլեյմանիե առևտրի պալատի նախագահ  Սիրվան Մուհամեդը: Վերջինիս խոսքերով՝ այդ քայլն իրականացվել է առևտուրը  և բեռնափոխադրումները վերականգնելու նպատակով: Նշվում է, որ մոտ ժամանակներս կբացվեն նաև Իրանի և Քուրդիստանի միջև գտնվող […]

Մահափորձ պատգամավորի նկատմամբ․ թիկնապահը մահացել է /տեսանյութ/

Կիեւում մահափորձ է կատարվել Գերագույն ռադայի պատգամավոր Իգոր Մոսիյչուկի նկատմամբ։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ պատգամավորը դուրս է եկել «Էսպրեսո» հեռուստաընկերության շենքից, երբ պայթյուն է տեղի ունեցել։   Պատգամավորը վիրավորվել է, նրա թիկնապահը՝ մահացել։ Նրանց ուղեկցող մի քանի անձինք, ինչպես նաեւ պատահական անցորդներ, վիրավորվել են, նրանց հիավանդանոցում են։ Ականատեսները պատմել են, որ պայթուցիկը պայթել է հենց պատգամավորի կողքին։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի