06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

«Սերժ Սարգսյանը դեռ անելիքներ ունի»

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը կարծում է՝ ՀՀԿ-ում գիտեն, թե ով ինչ պաշտոն է զբաղեցնոլու 2018 թվականի գարնանը, սակայն ճիշտ էլ չի լինի, որ արդեն իսկ բարձրաձայնեն այդ մասին: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: «Ոչ մի արտառոց բան, ոչ մի ֆորսմաժոր էլ չի լինելու, պետք չի, որ որևէ մեկն ակնկալիքներ ունենա»,-հավելեց նա: 

Ըստ Իսագուլյանի՝ ուղղակի պետք է համբերություն ունենալ, սպասել, նախագահ Սարգսյանը խելացի որոշումներ կկայացնի: «Այսօրվա դրությամբ գիտակցում ենք, որ Սերժ Սարգսյանը դեռ անելիքներ ունի ու պիտի ունենա հստակ կարգավիճակ՝ զբաղվելու առաջին հերթին արցախյան խնդրով»,-ասաց նա:

Գառնիկ Իսագուլյանն ընդգծեց՝ նախագահը պետք է իր վճռական խոսքն ասելու հնարավորությունն ունենա նաև ապրիլից հետո: Բացի այդ նա հավելեց, որ վարչապետի թեկնածուի հարցը ոչ Սերժ Սարգսյանը, ոչ էլ Կարեն Կարապետյանն են կայացնելու, այլ «Հանրապետական» կուսակցությունը, ապա և որոշումը կներկայացվի կոալիցիոն գործընկերոջը՝ ՀՅԴ-ին, ապա և հանրությանը: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ