10 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԻՊ-ի ահաբեկիչները 3000 դոլարի դիմաց Թուրքիայի տարածքով անցնում են Եվրոպա

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալները Թուրքիայի տարածքով գումարի դիմաց անցնում են Եվրոպա: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ Թուրքիայի տարածքով ահաբեկիչների անօրինական անցումն ապահովելու համար վերջիններից պահանջվող գումարի չափն այժմ հասել է 3000 դոլարի: Նշվում է, որ նախկինում այդ «ծառայությունները» թուրք մաքսանենգները մատուցում էին 1000 դոլարով, սակայն «սակագները» բարձրացել են այն բանից հետո, երբ սիրիական […]

«Ես իմաստը չեմ հասկանում, եթե զուտ աղմուկն է, կարող է նպատակ լիներ»

«Ես իմաստը չեմ հասկանում, եթե զուտ աղմուկն է, կարող է նպատակ լիներ. ակնհայտ է, որ 63 հոգի կողմ է քվեարկել, ինչը անհրաժեշտ էր, մյուս մեկնաբանությունները  չեն բխում կանոնակարգից, ոչ էլ օրենքից»,-այսօր խորհրդրանում լրագրողներին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` անդրադառնալով «Դատական օրենսգրքի» ընդունման շուրջ սկանդալին: Հարցին` ընդդիմության մեղադրանքները անհիմն են, թե ամբողջ աշխարհի աչքի […]

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղարի հետ

Փարիզում աշխատանքային այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանի հետ: Ողջունելով հյուրին՝ պետքարտուղար Լեմուանը ջերմությամբ վերհիշեց ս.թ. նոյեմբերի 26-ին Փարիզում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովի շրջանակներում նախարար Նալբանդյանի հետ հանդիպումը: Զրուցակիցները քննարկեցին 2018թ. Երևանում կա յանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները: Հանդիպան ընթացքում անդրադարձ կատարվեց հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն […]

Ընդդիմությունը դիմել է ընդդիմությանը, մեզ չի դիմել. Ա. Վարդանյանը՝ «Ելքից»

«Որևէ քննարկում չենք արել ոչ մեր կուսակցությունում, ոչ մեր գործընկեր կուսակցության հետ»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե ՀՅԴ-ն սեփական նախագահի թեկնածու կառաջադրի, ինչպես անում է ընդդիմադիր «Ելք» դաշինքն, ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյան: Նա ընդգծեց՝ դեռ որոշում չունեն, ժամանակը կգա, կտեղեկացնեն իրենց որոշման մասին: Ինչ վերաբերում է «Ելք»-ի` նախագահի թեկնածու առաջարկին, ապա նա ասաց. «Ընդդիմության իրավունքն […]

Մինչև եկա հայտարարություն անելու, բանը բանից անցավ. Նապոլեոն Ազիզյան

«Ես ոչ մեկի խաղալիքը չեմ, ամեն մարդ ինքը գիտի՝ ոնց քվեարկի»,-Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանն՝ անդրադառնալով այսօր «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քվեարկության ժամանակ խորհրդարանում առաջացած իրարացմանը։ «Ես գնացի, քարտուղարությանը տեղյակ պահեցի, որ չէի քվեարկել, ձեռքս ուղղակի կպավ։ Ասացին՝ գնա հայտարարություն արա, որ չես քվերակել, մինչև եկա, էդ […]

Տեղի կունենա Արցախի ԱԺ 6-րդ նստաշրջանի եզրափակիչ լիագումար նիստը

Դեկտեմբերի 20-ին խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանը ԱԺ մշտական հանձնաժողովների, խմբակցությունների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն: Ներկայացնելով առաջիկա լիագումար նիստի համար երաշխավորված օրենսդրական նախաձեռնությունները՝ ԱԺ նախագահը նշել է, որ  շարունակվելու են դեկտեմբերի 14-ին ընդմիջված 2018թ.-ի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Նախորդ նիստից հետո՝ 24 ժամվա ընթացքում, 2 պատգամավոր և 2 խմբակցություն ներկայացրել են բյուջեի […]

Մաեստրոյին չի բավարարում երկրում իրավական համակարգի վիճակը, մեզ ևս. նախարար

 «Իր խոսքին պետք է վերաբերվել որպես պատկերավոր խոսք»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ խոսելով աշխարհահռչակ շանսիոնե Շառլ Ազնավուրի՝ ՀՀ իշխանություններին ուղղված քննադատություններից: «Մաեստրոյին չի բավարարում երկրում իրավական համակարգի վիճակը, արդարադատության վիճակը, հասարակության վիճակը, և մեզ ևս այդ ամենը չի բավարարում»,- ընդգծեց Դավիթ Հարությունյանը: Ավելին, ըստ Հարությունյանի, եթե որևէ մեկին վիճակը բավարարեց, […]

Որոշումը կայացվելու է՝ իրավիճակից ելնելով. Դ. Հարությունյանը՝ Սերժ Սարգսյանից

«Ցանկացած նման որոշում կայացվում է` կախված քաղաքական իրավիճակից, երբ նման որոշում լինի, ես կարտահայտեմ իմ դիրքորոշումը»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարմանը: «Նման հարցերի քննարկման ժամանակ հաշվի են առնվում բազում գործոններ, եւ այսօր վաղ է խոսել, թե մենք ինչ իրավիճակում ենք լինելու այն ժամանակ, […]

«Քուչի» բարքերը՝ ծեծկռտուք ԱԺ-ում

Ինչպես   հայտնել ենք,    Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Դավիթ Մանուկյանի աշխատասենյակում իրար են ծեծել «Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամներ Արթուր Մանուկյանը   և Սերգեյ Բագրատյանը: Անդրադառնալով այս թեմային՝ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը   Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Խիստ բացասաբար եմ վերաբերվում նման միջադեպերին: Անկախ նրանից, թե կոնֆլիկտի կողմերը   որքանով են ճիշտ, այնուամենայնիվ, երբ չափահաս մարդիկ իրենց ձեռքերին […]

ԵՄ-ն պատրաստ է օժանդակություն տրամադրել ՀՀ-ին ընտանեկան բռնությունների հարցում

ԵՄ-ն պատրաստ է օժանդակություն տրամադրել ՀՀ-ին ընտանեկան դեմ բռնությունների օրինագծի կյանքի կոչման համար: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԵՄ-Հայաստան ԽՀՀ համանախագահ Սաջադ Քարիմը։ «Մենք կարևորում ենք, որպեսզի վերջին հաշվով օրենսդրությունն ապահովի տուժածների պաշտպանությունը։ ԵՄ պատրաստ է այդ թվում փորձագիտական օժանդակություն ներկայացնել», – նկատեց նա։ Սաջեմ Քարիմը նաև նշեց, որ ոստիկանության կողմից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի