20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Որոշումը կայացվելու է՝ իրավիճակից ելնելով. Դ. Հարությունյանը՝ Սերժ Սարգսյանից

«Ցանկացած նման որոշում կայացվում է` կախված քաղաքական իրավիճակից, երբ նման որոշում լինի, ես կարտահայտեմ իմ դիրքորոշումը»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարմանը: «Նման հարցերի քննարկման ժամանակ հաշվի են առնվում բազում գործոններ, եւ այսօր վաղ է խոսել, թե մենք ինչ իրավիճակում ենք լինելու այն ժամանակ, երբ ընտրելու ենք վարչապետ:

Որոշումները կայացվելու են՝ իրավիճակից ելնելով, եթե, օրինակ, իրավիճակն էապես փոխվի, օրինակ` ֆորսմաժորային իրավիճակ լինի: Երբ լինի որոշում, դուք դրա մասին կտեղեկացվեք: Այսօր ես պատրաստ չեմ ներկայացնելու իմ դիրքորոշումը: Իմ դիրքորոշումը կախված է լինելու այն մարտահրավերներից, որոնք այդ պահին առկա են լինելու»: Արդարադատության նախարարն անդրադարձավ նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ համայնքապետերն վերաբորող ելույթին: Հարցին՝ այն, որ Սերժ Սասգսյանի ներելու արդյունքում չէ այս անպատժելիության մթնոլորտ ստեղծվել, նա պատասխանեց.

«Եթե ուշադիր լինեիք, ապա օրերս դատախազությունը հայտնել է իր վիճակագրությունը, թե քանի համայնքապեերի նկատմամբ քանի գործ են հարուցել և ինչ խախտումների համար: Խախտումները, ցավոք սրտի, եղել են 2 տեսակի՝ մի խումբն իրենց ներկայացնում է քրեկան հանցագործություն և նման դեպքերում, երբ անձը կատարել է քրեկան հանցագորություն, եթե դուք գիտեք գոնե մեկ դեպք, երբ անձը կատարել է հանցագործություն և նրա նկատմամբ չի սահմանվել պատժամիջոցներ, ապա նշեք, և մենք կքննարկենք այդ հարցը»: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ