28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Ես իմաստը չեմ հասկանում, եթե զուտ աղմուկն է, կարող է նպատակ լիներ»

«Ես իմաստը չեմ հասկանում, եթե զուտ աղմուկն է, կարող է նպատակ լիներ. ակնհայտ է, որ 63 հոգի կողմ է քվեարկել, ինչը անհրաժեշտ էր, մյուս մեկնաբանությունները  չեն բխում կանոնակարգից, ոչ էլ օրենքից»,-այսօր խորհրդրանում լրագրողներին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` անդրադառնալով «Դատական օրենսգրքի» ընդունման շուրջ սկանդալին:

Հարցին` ընդդիմության մեղադրանքները անհիմն են, թե ամբողջ աշխարհի աչքի առջև կեղծվեց օրենքի ընդունումը, նա ասաց.«Որտե՞ղ կեղծվեց, ինչպե՞ս կեղծվեց. 62 հոգի դահլիճում է քվեարկել, մեկ հոգի էլ հեռակա է քվեարրկել` 63: Այսինքն՝ եթե հանկարծ ընդդիմության նպատակն այն է, որ հետևի, տեսնի, թե քանի բացակա պատգամավորներ կան, և դա դարձնի աղմուկ, դարձնի թեմա ի՞նչ է շահելու»: Պատգամավորը նշեց, որ ընդամենը մեկ կետ կար, որի շուրջ տարաձայնություններ կային, և կարող էին ընդամենն առաջինից երկրորդ ընթերցում իրենց կարծիքները արտահայտեին և առաջարկություններ անեին:

«Այս օրենսգիրքն անհրաժե՞շտ է, թե՞ ոչ: Կարող էին առաջինից երկրորդ ընթերցում իրենց կարծիքները հայտնեին, առաջարկություններ անեին՝ ոչ թե հիմա օգտվելով, որ կարող է մի ձայն պակասի, իսկ իրականում չէր էլ պակասում, այսպիսի աղմուկ բարձրացնեն, իմաստը ո՞րն է, ես դա լավ չեմ հասկանում»,- նկատեց նա: Դիտարկմանը` միշտ Աժ-ում լինում է այն քննարկումը, որ կարևոր նախագծերը կառավարությունը արտահերթ կերպով է բերում` դակելու համար, ապա նա ասաց ես, որ այո իսկապես այդտեղ խնդիր կա: «Այստեղ ունենք խնդիր, բայց մենք փոփոխությունները պետք է անենք Սահամանադրությանը համապատասխան, ես վստահ եմ, որ ցանկություն ունեցող պատգամավորը լրիվ կհասցներ այս մեկ շաբաթվա ընթացքում ծանոթանալ և վերջին բերված օրենսգրքերին, և իր տեսակետը ձևավորեր ու առաջարկությունները աներ: Սա ընդամենը մի փոքր արդարացված պատրվակ է»,- շեշտեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ