28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Խառնաշփոթ Ազգային ժողովում. «Ելքն» սկսեց հարվածել սեղաններին (տեսանյութ)

Ազգային ժողովն այսօր շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները: Նախքան «Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քվեարկությունը «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ իրենց առաջարկները մերժվել են, դեմ են քվեարկելու այդ իսկ պատճառով: ՀՀԿ-ական Գևորգ Կոստանյանն էլ նկատեց՝ սկզբունքորեն դեմ է Երևանում ամբողջական դատարան ստեղծելուն, քանի որ դա լրացուցիչ բեռ կարող է լինել բնակչության համար: Միաժամանակ, Կոստանյանն ասաց, որ կողմ կքվեարկի պայմանով, որ երկրորդ ընթերցման ընթացքում սա քննարկման առարկա կդառնա:

Ապա «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հորդորեց նաև «Ծառուկյան» խմբակցությանը և բոլոր նրանց, ովքեր դեմ են, չմասնակցել քվեարկությանը՝ նման կերպ նախագիծը չի անցնի, քանի որ բացակաները շատ են: Ապա հարցը դրվեց քվեարկության: Էկրանը ցույց էր տալիս, որ 61 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ արդյունքով է արձանագրվել: Չէր կարողացել քվեարկել ՀՀԿ-ական Ռուստամ Մախմուդյանը, նրա ձայնն էլ ու բացակայող Արփինե Հովհաննիսյանի ձայները միասին դարձան 63, այսինքն՝ նախագիծն անցավ: Մախմուդյանը վարման կարգով խոսելով բացատրեց, որ կոճակը չի աշխատել, այդ իսկ պատճառով էլ չէր կարողացել քվեարկել, ևս մեկ անգամ հայտարարեց՝ կողմ է նախագծին: 

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ հորդորեց լսել միմյանց, սակայն «Ելք»-ի պատգամավորները սկսեցին գորգոռալ տեղից: Նիկոլ Փաշինյանն ասաց՝ որոշումը չի ընդունվել. «Ըստ ամենայնի պարոն մախմուդյանի և պարոն Ազիզյանի կնոպկաները կարճ միացում ունեն, իրար փոխարեն են քվեարկում: Գևորգ Կոստանյանն էլ ասում է, որ սկզբունքորեն դեմ է, բայց տաբլոն ցույց է տալիս, որ կողմ է քվեարկել: Նորից կրկնեք քվեարկությունը, տաբլոն ցույց է տալիս, որ որոշումը չի ընդունվել»:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հորդորեց հասարակությանը չխեղաթյուրել, ևս մեկ անգա,մ ընդգծեց, որ Արփինե Հովհաննիսյանը բացակա է, բայց նա փոխանցել է իր ձայնի իրավունքը փաստաթղթով, ապա հիշեցրեց՝ Մախմուդյանը չի կարողացել քվեարկել: Կոստանյանն էլ կրկնեց իր վերահիշյալ ասածները:

«Ելքից» Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ խնդիրը պարոն Ազիզյանի քվեարկության հետ է կապված, ով դեմ էր քվեարկելու, բայց տաբլոն ցույց է տալիս, որ կողմ է քվեարկել: Արտակ Զեյնալյանն էլ հավելեց, որ Արփինե Հովհաննիսյանի ձայնը չեն կարող գումարել, նա Հայաստան չի եկել: 

Երբ հարցը դրվեց քվեարկության, «Ելքը» սկսեց խփել սեղաններին: Այդպես քվեարկությունն ընթացավ, նախագիծն, ի վերջո, ընդունվեց:

Կրկնաքվեարկություն չեղավ, իսկ «Ելքը» լքեց նիստերի դահլիճը: Շարմազանովը նշեց, որ այն, ինչ ասում է ընդդիմությունն, իրականության հետ կապ չունի, Նապոլեոն Ազիզյանը կողմ է քվեարկել, չի հայտարարել, որ դեմ է քվեարկել: «Գնում են, բարի ճանապարհ»,-ասաց նա:

Տեսանյութը՝ քիչ անց: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ